Միջազգային լոգիստիկա
Լոգիստիկան այսօր պարզապես բեռնափոխադրում չէ, այլ գործընթացների համակարգված կառավարում, որի արդյունավետությունից կախված է ամբողջ մատակարարման շղթայի աշխատանքը։
Դասընթացը համադրում է տեսական գիտելիքներն ու գործնական փորձը՝ ներկայացնելով միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման ամբողջական գործընթացը՝ փոխադրման եղանակների ընտրություն, Incoterms 2020 կանոնների կիրառությունից մինչև փաստաթղթաշրջանառություն, մաքսային ձևակերպումներ և միջազգային փոխադրումները կարգավորող հիմնական պահանջներ։
Դասընթացը նախատեսված է լոգիստիկայի, ներմուծման և արտահանման, մատակարարման շղթայի կառավարման, արտաքին տնտեսական գործունեության, գնումների և վաճառքի ոլորտներում աշխատող մասնագետների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել կիրառելի գիտելիքներ միջազգային լոգիստիկայի ոլորտում կամ սկսել մասնագիտական գործունեություն այս ուղղությամբ։
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան`
• հասկանալ միջազգային լոգիստիկայի հիմնական գործընթացներն ու մատակարարման շղթայի աշխատանքը,
• ընտրել տվյալ բեռի համար առավել արդյունավետ փոխադրման եղանակը,
• կիրառել Incoterms 2020 կանոնները գործնական իրավիճակներում,
• կողմնորոշվել միջազգային բեռնափոխադրումների փաստաթղթերում և մաքսային ձևակերպումներում,
• գնահատել լոգիստիկ ռիսկերը և ընդունել հիմնավորված որոշումներ։
-
Միջազգային լոգիստիկայի հիմունքներ18:30-21:0018։30-19։15 Թեմա 1․ Լոգիստիկայի հիմունքներ․ էությունը և հիմնական տեսակները (ներմուծում և արտահանում)
Թեմա 2․ Մատակարարման շղթա, վերջինիս մասնակիցները և PL (Logistics Provider) մոդելները
19։15-20։00 Թեմա 3․ Միջազգային բեռնափոխադրումներ, փոխադրումների եղանակները և դրանք կարգավորող հիմնական կոնվենցիաները
20։00-20։15 Ընդմիջում (Սրճդադար)
20։15-21։00 Թեմա 4․ Լոգիստիկ պլանավորում և ռիսկերի կառավարում -
Բեռներ, Incoterms 2020 և պայմանագրեր18:30-21:0018։30-19։15 Թեմա 1․ Բեռների դասակարգում, դրանց տեսակները
19։15-20։00 Թեմա 2․ Incoterms 2020 (EXW, FCA, CPT, FOB, FAS, CFR, CIF, DAP, DDP)
20։00-20։15 Ընդմիջում (Սրճդադար)
20։15-21։00 Թեմա 3․ Պայմանագրեր և լոգիստիկ տերմինաբանություն, SDR (Special Drawing Rights) -
Փաստաթղթաշրջանառություն և CMR կոնվենցիա18:30-21:0018։30-19։15 Թեմա 1․ Միջազգային փաստաթղթաշրջանառություն ( Invoice and certificates)
19։15-20։00 Թեմա 2․ Մաքսային և փոխադրման փաստաթղթեր, մաքսային հայտարարագիր, բեռների ապահովագրություն
20։00-20։15 Ընդմիջում (Սրճդադար)
20։15-21։00 Թեմա 3․ CMR կոնվենցիա և ամփոփում
Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հոկտեմբերի 19-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։
Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:
- Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
- Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։
Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 985, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։
Ինչու՞ են որոշ թիմեր ավելի արդյունավետ. KPI-ներ, որոնք իսկապես աշխատում են
ԱԲ գործակալի ստեղծում որպես անձնական օգնական
Անձնային բրենդինգ, իմիջի ձևավորում
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. դիմադրության հաղթահարում և աշխատակիցների ներգրավում
Որոշումից դեպի արդյունք
Մոբինգից մինչև այրում․ ինչպես ճանաչել, կանխել և կառավարել աշխատավայրի սթրեսը
Արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում
Հասկանալ հույզը, կառավարել խոսքը, կանխել կոնֆլիկտը
Փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման մարմիններում (mulberry համակարգ)
ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ որպես առաջնորդության և ազդեցության լծակ
Կառավարչական հմտություններ
ԿԱՌԱՎԱՐԵՔ ՍԹՐԵՍԸ` գիտակցված արձագանքելով և հանգստությունը պահպանելով