Որոշումից դեպի արդյունք
Արդյունավետ կառավարման հիմքում ընկած են հիմնավորված որոշումները, հստակ առաջնահերթությունները և իրատեսական նպատակները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան որոշումների կայացման ժամանակակից գործիքներին, նպատակների ձևավորման մեթոդներին, ռիսկերի և հնարավորությունների գնահատման մոտեցումներին, ինչպես նաև կաշխատեն իրական աշխատանքային իրավիճակների և դեպքերի վրա։
Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել վերլուծական մտածողությունը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և առավել վստահ կողմնորոշվել բարդ աշխատանքային իրավիճակներում, հատկապես՝ ղեկավարների, թիմերի ղեկավարների, ծրագրերի համակարգողների և քաղաքականությունների մշակմամբ զբաղվող մասնագետների համար։
Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• կայացնել ավելի հիմնավորված և վստահ որոշումներ,
• գնահատել տարբեր ընտրանքների առավելություններն ու ռիսկերը,
• սահմանել և արդյունավետ կառավարել առաջնահերթությունները,
• ձևակերպել հստակ, չափելի և իրագործելի նպատակներ,
• կապել որոշումները ռազմավարական և գործառնական արդյունքների հետ,
• մշակել գործողությունների իրատեսական պլաններ՝ նպատակների իրականացման համար։
Դասընթացը ներառում է գործնական առաջադրանքներ, իրավիճակային վերլուծություններ և աշխատանքային դեպքերի քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու գործիքները իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։
Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի նոյեմբերի 12-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։
Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:
- Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
- Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։
Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 985, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։
Ինչու՞ են որոշ թիմեր ավելի արդյունավետ. KPI-ներ, որոնք իսկապես աշխատում են
ԱԲ գործակալի ստեղծում որպես անձնական օգնական
Անձնային բրենդինգ, իմիջի ձևավորում
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. դիմադրության հաղթահարում և աշխատակիցների ներգրավում
Մոբինգից մինչև այրում․ ինչպես ճանաչել, կանխել և կառավարել աշխատավայրի սթրեսը
Արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում
Հասկանալ հույզը, կառավարել խոսքը, կանխել կոնֆլիկտը
Փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման մարմիններում (mulberry համակարգ)
ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ որպես առաջնորդության և ազդեցության լծակ
Կառավարչական հմտություններ
ԿԱՌԱՎԱՐԵՔ ՍԹՐԵՍԸ` գիտակցված արձագանքելով և հանգստությունը պահպանելով