ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
Մեր մասին
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի գործունեության հիմքում ընկած է հարկային և մաքսային ոլորտի մասնագետների՝ մասնավորապես, առաջնային կարևորությամբ՝ ՀՀ ՊԵԿ աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների և շարունակական կրթության իրականացումը:
Մեր մասին

2012 թվականից ի վեր Ուսումնական կենտրոնն ակտիվորեն ներգրավված է ոլորտի մասնագետների ուսուցման և թեստավորման գործընթացներում:

Իր գործունեության տասից ավելի տարիների ընթացքում Կենտրոնը շարունակաբար մեծ դերակատարում է ունեցել և ունենում տարբեր լսարանների  համար կրթական դասընթացների մշակման և իրականացման գործում։

Մեր տեսլականը

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տեսլականն է դառնալ հանրային ծառայության մարդկային ներուժի զարգացման առաջատար կրթական կառույց՝ նպաստելով մասնագիտական գերազանցություն, պատասխանատու ծառայություն և հզոր պետականություն կենսակերպի կատարելագործմանը։

 

Մեր տեսլականը
Մեր առաքելությունը

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի առաքելությունն է ապահովել հանրային ծառայողների և բոլոր շահագրգիռ կողմերի համար շարունակական արժեքավոր կրթական հնարավորություններ, որոնց միջոցով գիտելիքը դառնում է ծառայություն, արժեքները՝ վարք, մարդիկ՝ մասնագետներ, իսկ պետություն-մասնավոր երկխոսությունը՝ արդյունք։

 

Մեր առաքելությունը
Մեր արժեքները
Պատասխանատվություն

Պետականամետ գործունեությունն ու աշխատանքային մշակույթին հետևողական լինելը մեր ամենօրյա աշխատանքային գործունեության հենասյուներն են:

Պատասխանատվություն
Թիմային աշխատանք

Կարևորելով յուրաքանչյուր աշխատակցի անհատականությունը՝ զուգահեռաբար կիրառում ենք «Մենք»-ի մոտեցումը «Ես»-ի փոխարեն, քանի որ մեր արդյունավետ գործունեության պատճառը թիմային լինելն է:

 

Թիմային աշխատանք
Նորարարություն

Խրախուսելով ստեղծագործ մտածողությունը և արհեստական բանականության գործիքների կիրառումը՝ մենք մշտապես շարժվում ենք թվային վերափոխման նոր մակարդակներ՝ ապահովելով տեխնոլոգիական լուծումների վրա հիմնված կրթական միջավայր։

Նորարարություն
Կայունություն

Առաջնահերթությունների հստակ տարանջատումը, ճկուն գործելաձևը, գործընկերների հետ փոխշահավետ հարաբերությունների ապահովումը և անընդհատ զարգանալու մոտեցումները նպաստում են մեր Կենտրոնի կայուն դիրքի ամրապնդմանը:

Կայունություն
Կրթություն

«Սովորել, ապաՍովորել, վերաՍովորել» մոտեցումը կիրառում է մեզանից յուրաքանչյուրը՝ հոգ տանելով  և մասնակիցը դառնալով գիտելիքահենք Հայաստանի զարգացման գործում:

Կրթություն

Մեր աշխատակիցները

Աշխատակիցներ