ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Ինչու՞ են որոշ թիմեր ավելի արդյունավետ. KPI-ներ, որոնք իսկապես աշխատում են

Դասընթացը տեղի կունենա նոյմբերի 3-ին (ժամը՝ 18։30-21։00) և 5-ին (ժամը՝ 18։30-20։00), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր։

Շատ կազմակերպություններ իրենց ռազմավարությամբ սահմանում են նպատակներ և նույնիսկ կիրառում են KPI-ներ, սակայն հաճախ դրանք մնում են թղթի վրա և չեն վերածվում չափելի ինստիտուցիոնալ արդյունքների։ Այս դասընթացը ներկայացնում է կատարողականի կառավարման ամբողջական համակարգը՝ սկսած կազմակերպության առաքելությունից և ռազմավարական նպատակներից մինչև յուրաքանչյուր աշխատակցի անհատական կատարողականի ցուցանիշների սահմանում, գնահատում և կառավարում։

Դասընթացը նախատեսված է թիմերի ղեկավարների (բարձրագույն, միջին օղակի և այլ), ՄՌԿ (HR) գործառույթի պատասխանատուների (HR ղեկավարներ, խորհրդատուներ, մասնագետներ և այլ), ռազմավարության և որակի ապահովման մասնագետների (ռազմավարական պլանավորման, որակի կառավարման և նախագծերի ղեկավարներ) համար։

Դասընթացի արդյունքում մասնակիցները
Կստանան գիտելիքներ՝
• կատարողականի կառավարման դասական և ժամանակակից մոտեցումների,
• ռազմավարական նպատակների և օպերացիոն կատարողականի փոխկապակցման մեխանիզմների,
• SMART նպատակների,
• կատարողականի կառավարման հիմնական համակարգերի (MBO, OKR, Balanced Scorecard, 360° Feedback) և դրանց կիրառման առանձնահատկությունների,
• KPI-ների տեսակների, մշակման մեթոդաբանության վերաբերյալ։

Կձևավորեն կարողություններ՝
• ինչպես կազմակերպության ռազմավարական նպատակներից ելնելով սահմանել ստորաբաժանումների և աշխատակիցների նպատակները,
• սահմանել չափելի և արդյունավետ KPI-ներ,
• կառուցել KPI-ների տրամաբանական համակարգ, 
• ընտրել և տեղայնացնել կատարողականի կառավարման այն մոդելը, որն առավելագույնս համապատասխանում է տվյալ կազմակերպության բիզնես գործընթացներին։

Կձևավորեն վերաբերմունք․
• Կընկալեն կատարողականի կառավարման համակարգի դերը՝ որպես կազմակերպության երկարաժամկետ հաջողության և ռազմավարական նպատակների իրագործման գործոն։
• Կորդեգրեն տվյալահեն կառավարման մտածելակերպ։
• Կդիտարկեն KPI-ները որպես ռազմավարական նպատակների իրագործման և կազմակերպական արդյունավետության բարձրացման գործիք։
• Կաջակցեն արդարության, թափանցիկության, օբյեկտիվության և շարունակական հետադարձ կապի վրա հիմնված կատարողականի կառավարման մշակույթի ձևավորմանը։
Ահարոնյան 12/3
Նկարագրություն
2 Թեմա | 4 Ժամ
  • 18:30-21:00
    Թեմա 1․ Ինչու՞ են որոշ թիմեր միշտ ավելի արդյունավետ
    Թեմա 2․ Ռազմավարությունից դեպի արդյունքներ
    Թեմա 3․ Կատարողականի կառավարման հիմունքներ և համակարգեր
    Թեմա 4․ KPI-ներ, որոնք իսկապես աշխատում են
    Թեմա 5․ KPI-ների նախագծում
  • 18:30-20:00
    Թեմա 6․ Գործնական աշխատանք
    • Կազմակերպության ընտրություն
    • Տեսլականի և առաքելության ձևակերպում
    • Ռազմավարական նպատակների սահմանում
    • SMART նպատակների մշակում
    • KPI-ների նախագծում
    • Արդյունքների ներկայացում
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել միայն առկա տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի նոյեմբերի 3-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ