ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. դիմադրության հաղթահարում և աշխատակիցների ներգրավում

Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 11-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Դասընթացը նպատակ ունի զարգացնել մասնակիցների կարողությունները՝ արդյունավետ պլանավորելու, իրականացնելու և վերահսկելու փոփոխությունները կազմակերպական և մասնագիտական միջավայրում։ Դասընթացը կենտրոնանում է փոփոխությունների նկատմամբ մարդկանց արձագանքների հասկացման, դիմադրության հաղթահարման և կայուն արդյունքների ապահովման վրա։
Դասընթացը համադրում է տեսական մոտեցումները և գործնական գործիքները՝ մասնակիցներին հնարավորություն տալով իրական փոփոխությունները ղեկավարել վստահ և համակարգված ձևով։

Դասընթացին կարող են մասնակցել՝

● ղեկավարներ և թիմի առաջնորդներ
● միջին և բարձր օղակի ղեկավարներ,
● HR մասնագետներ,
● ծրագրերի և փոփոխությունների ղեկավարներ,
● կազմակերպությունների աշխատակիցներ, ովքեր ներգրավված են փոփոխությունների իրականացման գործընթացներում,
● անձինք, ովքեր ցանկանում են զարգացնել փոփոխությունների կառավարման հմտությունները։

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

● հասկանալ փոփոխությունների բնույթը և փուլերը,
● վերլուծել փոփոխությունների նկատմամբ դիմադրության պատճառները,
● մշակել փոփոխությունների իրականացման պլան,
● արդյունավետ հաղորդակցել փոփոխությունները թիմին,
● ներգրավել և մոտիվացնել թիմը փոփոխությունների ընթացքում,
● ապահովել փոփոխությունների կայուն արդյունքները։
Ահարոնյան 12/3
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի նոյեմբերի 11-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 985, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ