ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Անձնային բրենդինգ, իմիջի ձևավորում

Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 10-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Դասընթացն ինտերակտիվ է, ներառում է տեսական գիտելիքների, գործնական աշխատանքի, փորձի փոխանակման, ինչպես նաև կրթական ժամանակակից մեթոդների կիրառում:

Արդյունքում մասնակիցները կսովորեն՝
• ինչպես ստեղծել ուժեղ անձնային բրենդ,
• ինչպես ձևավորել վստահելի իմիջ,
• ինչպես արդյունավետ հաղորդակցվել և ազդել մարդկանց վրա։
Ահարոնյան 12/3
Նկարագրություն
1 Թեմա | 3 Ժամ | 15 րոպե
  • 18:30-21:45
    18:30-19:15 Թեմա 1. Արդյունավետ ինքնաներկայացում տարբեր իրավիճակներում:
    Թեմա 2. Անձնային բրենդ, իմիջի տեսակները, իմիջի ձևավորման հիմնական սկզբունքները
    19:15-20:00 Թեմա 3. Իմիջի ձևավորման տեխնոլոգիաները
    Թեմա 4. Կինետիկ իմիջ. մարմնի լեզու
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 5. Վերբալ իմիջ, խոսքի մշակույթ,
    գրավոր և բանավոր խոսք
    21:00-21:45 Թեմա 6. Հռետորական հնարքները, փաստարկումը և հիմնավորումը հանրային խոսքում, վերբալ և ոչ վերբալ հաղորդակցութուն, ժեստեր և դիմախաղ
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի նոյեմբերի 10-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ