ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ որպես առաջնորդության և ազդեցության լծակ
Դասընթացն ինտերակտիվ է, ներառում է տեսական դասախոսությունների, գործնական աշխատանքի, փորձի փոխանակման, դերային խաղերի, ինչպես նաև կրթական ժամանակակից մեթոդների կիրառում: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաջողությամբ համադրել և ամրապնդել տեսական գիտելիքները, գործնական աշխատանքը և ձեռք բերած նոր հմտությունները:
● Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և բազմակողմանի, ինչպես նաև զարգացնել սեփական անձի ինքնաճանաչողությունն ու ինքնակառավարումը:
● Դասընթացը լավ հնարավորություն է նաև այն ղեկավար անձնակազմի և աշխատակիցների համար, ովքեր ցանկություն ունեն բարելավել իրենց կառավարման հմտությունները, բարձրացնել թիմային և համագործակցային աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև ավելի լավ հասկանալ ու ավելի կառուցողական կերպով համագործակցել գործընկերների հետ:
Արդյունքում մասնակիցները կսովորեն՝
● Մեկնաբանել թե ինչ է էմոցիոնալ ինտելեկտը և ինչու է այն կարևոր
● Գնահատել սեփական էմոցիոնալ ինտելեկտի մակարդակը
● Հասկանալ և կիրառել Գոլեմանի էմոցիոնալ ինտելեկտի մոդելը
● Նկարագրել սեփական զգացումները և էմոցիաների անիվը
● Զարգացնել իրենց ինքնաճանաչողությունն ու ինքնակառավարումը
● Ճանաչել և կառավարել սեփական էմոցիաները
● Զարգացնել սեփական սոցիալական գիտակցությունը և փոխհարաբերությունները
● Ճանաչել և նկարագրել այլոց էմոցիաները
● Կիրառել էմոցիոնալ ինտելեկտը կառավարման և առաջնորդության մեջ
● Ոգևորել և մոտիվացնել շրջապատի մարդկանց
● Զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը աշխատանքային հարաբերություններում
● Ստեղծել էմոցիոնալ ինտելեկտի սեփական զարգացման պլան
● Էմոցիոնալ ինտելեկտի մի շարք տեխնիկաներ և հմտություններ
Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի նոյեմբերի 24-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։
Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:
- Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
- Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։
Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 985, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։
Ինչու՞ են որոշ թիմեր ավելի արդյունավետ. KPI-ներ, որոնք իսկապես աշխատում են
ԱԲ գործակալի ստեղծում որպես անձնական օգնական
Անձնային բրենդինգ, իմիջի ձևավորում
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. դիմադրության հաղթահարում և աշխատակիցների ներգրավում
Որոշումից դեպի արդյունք
Մոբինգից մինչև այրում․ ինչպես ճանաչել, կանխել և կառավարել աշխատավայրի սթրեսը
Արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում
Հասկանալ հույզը, կառավարել խոսքը, կանխել կոնֆլիկտը
Փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման մարմիններում (mulberry համակարգ)
Կառավարչական հմտություններ
ԿԱՌԱՎԱՐԵՔ ՍԹՐԵՍԸ` գիտակցված արձագանքելով և հանգստությունը պահպանելով