Կառավարչական հմտություններ
Լավ մասնագետ լինելը միշտ չէ, որ բավարար է արդյունավետ ղեկավար դառնալու համար։ Ղեկավարի դերում մասնագիտական գիտելիքներին զուգահեռ անհրաժեշտ են նաև մարդկանց կառավարման, թիմի ձևավորման, աշխատակիցների մոտիվացման և առաջադրանքների արդյունավետ բաշխման կառավարչական հմտություններ։
Դասընթացի ընթացքում կքննարկվեն կառավարչական հիմնական կոմպետենցիաները, կառավարման տարբեր ոճերը և դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև կներկայացվեն աշխատակիցների մոտիվացման, առաջադրանքների և պատասխանատվության պատվիրակման ու արդյունավետ հետադարձ կապի տրամադրման գործիքները։
Դասընթացը նախատեսված է ղեկավարների, թիմերի ղեկավարների և այն մասնագետների համար, ովքեր ստանձնել կամ պատրաստվում են ստանձնել կառավարչական պարտականություններ և ցանկանում են զարգացնել մարդկանց և թիմերի արդյունավետ կառավարման հմտությունները։
Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• կիրառել աշխատակիցների մոտիվացման և ներգրավվածության բարձրացման մոտեցումներ,
• տարբերակել կառավարման ոճերը և ընտրել իրավիճակին համապատասխան մոտեցում,
• արդյունավետ պատվիրակել առաջադրանքներն ու պատասխանատվությունը,
• տրամադրել կառուցողական և արդյունավետ հետադարձ կապ (feedback),
• ձևավորել արդյունավետ թիմային աշխատանք,
• կիրառել կառավարչական գործիքներ՝ աշխատակիցների և թիմի արդյունքները բարելավելու համար։
Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի նոյեմբերի 26-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։
Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:
- Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
- Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։
Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։
Ինչու՞ են որոշ թիմեր ավելի արդյունավետ. KPI-ներ, որոնք իսկապես աշխատում են
ԱԲ գործակալի ստեղծում որպես անձնական օգնական
Անձնային բրենդինգ, իմիջի ձևավորում
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. դիմադրության հաղթահարում և աշխատակիցների ներգրավում
Որոշումից դեպի արդյունք
Մոբինգից մինչև այրում․ ինչպես ճանաչել, կանխել և կառավարել աշխատավայրի սթրեսը
Արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում
Հասկանալ հույզը, կառավարել խոսքը, կանխել կոնֆլիկտը
Փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման մարմիններում (mulberry համակարգ)
ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ որպես առաջնորդության և ազդեցության լծակ
ԿԱՌԱՎԱՐԵՔ ՍԹՐԵՍԸ` գիտակցված արձագանքելով և հանգստությունը պահպանելով