Մոբինգից մինչև այրում․ ինչպես ճանաչել, կանխել և կառավարել աշխատավայրի սթրեսը
Ինչպե՞ս տարբերել սովորական աշխատանքային լարվածությունը մոբինգից, ինչպե՞ս արձագանքել թունավոր վարքագծին և կանխել դրա տարածումը թիմում։
Աշխատավայրում հոգեբանական անվտանգությունը, սթրեսի արդյունավետ կառավարումը և առողջ հաղորդակցությունը կարևոր նշանակություն ունեն ինչպես աշխատողի բարեկեցության, այնպես էլ կազմակերպության արդյունավետության համար։
Դասընթացը ներկայացնում է մոբինգի` աշխատավայրում հոգեբանական բռնության նշանները, դրա ազդեցությունը աշխատողի և կազմակերպության վրա, սթրեսի կառավարման գործիքներն ու գործնական արձագանքման մեխանիզմները՝ աջակցելու դրա կանխմանն ու հաղորդակցման արդյունավետ միջավայր ձևավորելուն։
Դասընթացը ներառում է գործնական քննարկումներ և իրավիճակների վերլուծություն, որոնք կօգնեն մասնակիցներին ճանաչել աշխատավայրում առաջացող խնդիրները և գտնել դրանց լուծման արդյունավետ մոտեցումներ։
Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի նոյեմբերի 13-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։
Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:
- Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
- Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։
Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։
Ինչու՞ են որոշ թիմեր ավելի արդյունավետ. KPI-ներ, որոնք իսկապես աշխատում են
ԱԲ գործակալի ստեղծում որպես անձնական օգնական
Անձնային բրենդինգ, իմիջի ձևավորում
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. դիմադրության հաղթահարում և աշխատակիցների ներգրավում
Որոշումից դեպի արդյունք
Արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում
Հասկանալ հույզը, կառավարել խոսքը, կանխել կոնֆլիկտը
Փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման մարմիններում (mulberry համակարգ)
ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ որպես առաջնորդության և ազդեցության լծակ
Կառավարչական հմտություններ
ԿԱՌԱՎԱՐԵՔ ՍԹՐԵՍԸ` գիտակցված արձագանքելով և հանգստությունը պահպանելով