Հայկուհի Կարապետյան
Fairyland Logistics ընկերության համահիմնադիր
Դասընթացավար և «Լոգիստիկայի ու մատակարարման շղթայի կառավարման ոլորտի» մասնագետ՝ ավելի քան 14 տարվա փորձով։
Հայկուհի Կարապետյանն ունի ավելի քան 14 տարվա մասնագիտական փորձ լոգիստիկայի և մատակարարման շղթայի կառավարման ոլորտում։ Միջազգային լոգիստիկայի մասնագետ է՝ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական որակավորմամբ և մասնագիտացված կրթությամբ։
Ունի FIATA Diploma in Freight Forwarding միջազգային որակավորում, որը ստացել է Ժնևում, Շվեյցարիա։ Այն բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտի հեղինակավոր մասնագիտական որակավորումներից է։
Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետում՝ ստանալով բանասերի որակավորում։