ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
Սիլվա Մեսրոպյան
Սիլվա Մեսրոպյան IMC Armenia-ի գործադիր տնօրեն, Հայկական Շրջանաձև Տնտեսության Կոալիցիայի և InWEnt ՀԿ-ի նախագահ Սիլվա Մեսրոպյանը կառավարման խորհրդատու, թրեյներ և մենթոր է՝ ավելի քան 18 տարվա մասնագիտական փորձով։ Մասնագիտացած է առաջնորդության, ռազմավարական կառավարման, բիզնեսի զարգացման, խորհրդատվական հմտությունների, թվային և կանաչ անցման ոլորտներում։

Սիլվա Մեսրոպյանը կառավարման խորհրդատու, թրեյներ և մենթոր է՝ ավելի քան 18 տարվա մասնագիտական փորձով։ Մասնագիտացած է առաջնորդության, ռազմավարական կառավարման, բիզնեսի և կազմակերպությունների զարգացման, նախագծերի կառավարման, ինչպես նաև թվային և կանաչ անցման ոլորտներում։

Հանդիսանում է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) գործադիր տնօրենը, Հայկական Շրջանաձև Տնտեսության Կոալիցիայի և «Նորարար կանանց ձեռնարկատիրություն» ՀԿ-ի (InWEnt) նախագահը։

Ունի միջազգային մասնագիտական հավաստագրեր՝ CMC, PI և CIRCO, ինչպես նաև CEFE և OVOP վկայականներ՝ շնորհված Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի (EFQM) կողմից։ Հանդիսանում է նաև ACSTH որակավորման քոուչ։

Որպես դասընթացավար և խորհրդատու՝ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ։