ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ․ մտածողությունից դեպի իրականացում

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը մայիսի 12-ին (ժամը՝ 18։30-21։45) կազմակերպում է «ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ․ մտածողությունից դեպի իրականացում» թեմայով 1-օրյա դասընթաց։ Ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր։

Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների համակարգային մտածողությունը և տալ գործնական գիտելիքներ՝ գլոբալ նպատակները հստակ գործողությունների վերածելու համար։

Այն նախատեսված է ինչպես պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների, այնպես էլ բոլոր այն անհատների համար, ովքեր ցանկանում են տիրապետել ռազմավարական պլանավորման ժամանակակից գործիքակազմին՝ սեփական նախաձեռնություններն ու ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու համար։

Արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• Հասկանալ ռազմավարության իրական դերը ինչպես պետական, այնպես էլ կազմակերպությունների կառավարման մեջ
• Զարգացնել ռազմավարական մտածողություն և տարբերակել տեսլականը, ռազմավարությունը և գործողությունները
• Կիրառել ռազմավարական գործիքները իրական օրինակների միջոցով
• Մշակել ռազմավարություն թիմային աշխատանքի միջոցով և ապահովել դրա մոնիթորինգն ու գնահատումը
• Ձևավորել կառավարման մշակույթ, որը խթանում է վստահություն և մեծ մտածողություն
Ահարոնյան 12/3
Նկարագրություն
11 Թեմա | 3 Ժամ | 15 րոպե
  • 1.1․ Ներածություն․ ինչ է ռազմավարությունը
    18:30-18:50
    ▸ Ռազմավարություն․ ինչու է այն կարևոր
    ▸ Ռազմավարության դերը պետական կառավարման և կազմակերպությունների մեջ
    ▸ Մեկ խորհրդատուի պատմություն
    1․2․ Ինչու՞ մարդիկ չեն սիրում ռազմավարությունը
    18:50-19:10
    ▸ Կարճաժամկետ մտածողություն vs երկարաժամկետ պլանավորում
    ▸ Անորոշություն և պատասխանատվության վախ
    ▸ «Ալիսի խնդիրը» և դրա դասերը
    1․3․ Ռազմավարության իրական օրինակներ
    19:10-19:30
    ▸ Սինգապուրի ֆինանսական կենտրոնի ձևավորման ռազմավարությունը
    ▸ Հայաստանի ռազմավարության օրինակ (քննարկում՝ ինչ է աշխատում, ինչ՝ ոչ)
  • 2․1. Հանրային կառավարում vs բիզնես
    19:30-19:45
    ▸ Հանրային բարիք vs շահույթ
    ▸ Պետական և մասնավոր սեկտորի տարբեր նպատակներ
    2․2․ Ժամանակակից մարտահրավերներ
    19:45-20:00
    ▸ Անհավասարություն
    ▸ Ֆոնդային շուկա vs ՀՆԱ
    ▸ Էկոհամակարգային մտածողություն
    Ընդմիջում (Սրճդադար)
    20:00-20:15
    2․3․ Գործնական աշխատանք
    20:15-20:45
    ▸ Խմբային աշխատանք՝
    ▹ Տեսլականի ձևակերպում
    ▹ Ռազմավարության մշակում
    ▸ Ոլորտային հանձնարարություններ
  • 3․1․ Ռազմավարության իրականացում
    20:45-21:00
    ▸ Ինչպես անցնել պլանից դեպի գործողություն
    ▸ Հիմնական խոչընդոտներ
    3․2․ Մոնիթորինգ և գնահատում
    21:00-21:15
    ▸ Ինչու սա «վերահսկողություն» չէ
    ▸ Հետադարձ կապի օղակի կարևորությունը
    3.3․ Գործիքներ և մեխանիզմներ
    21:15-21:30
    ▸ Բյուջետային աջակցության ծրագրեր
    ▸ 100% հաջողության օրինակ (case study)
    ▸ Նախապայմաններ, պայմանագրեր, արդյունքների սահմանում
    3․4․ Կառավարման մշակույթ
    21:30-21:45
    ▸ Բարեվարքություն
    ▸ Մանրակառավարում
    ▸ Մեծ մտածելու կարողություն
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացը հասանելի է և՛ առկա, և՛ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի մայիսի 12-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ