ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Պրեզենտացիայի (սահիկաշարի) պատրաստում և ներկայացման հմտությունների զարգացում

Այս թեմայով առաջին 2-օրյա դասընթացը տեղի կունենա մարտի 30-ին և 31-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Դասընթացը համադրում է տեխնիկական, կառուցվածքային և հաղորդակցական հմտությունները՝ ապահովելով ամբողջական մոտեցում պրեզենտացիաների ստեղծման և ներկայացման գործընթացին։
Դասընթացի ընթացքում կքննարկվեն փոքր և մեծ լսարանների համար նախատեսված պրեզենտացիաների կառուցվածքը, բովանդակության ձևավորումը, սլայդների դիզայնը, դիագրամների կիրառումը, ելույթի կազմակերպումը, հուզմունքի կառավարումը, լսարանի ուշադրության պահպանումը, հարցուպատասխանների արդյունավետ վարումը և այլ կարևոր հմտություններ։


● Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գրագետ, գեղեցիկ և տպավորիչ կերպով ներկայացնել նոր ծրագրերը, իրենց կատարած աշխատանքը, կառույցը և այլն: Դասընթացը օգտակար և կիրառելի է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ պրեզենտացա ներկայացնողների համար: Դասընթացը լավ հնարավորություն է նաև նրանց համար, ովքեր ցանկանում են ելույթ ունենալ լսարանի առջև ավելի ազատ, ինքնավստահ և ազդեցիկ կերպով, հեշտությամբ կառավարել լսարանը և այդ ընթացքում լարվածություն չզգալ:

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

● Ճիշտ ձևակերպել պրեզենտացիայի նպատակը,
● Արդյունավետ կերպով տրամադրվել ելույթին,
● Կիրառել Canva ծրագրի գործիքակազմը,
● Կիրառել ու ճիշտ համադրել տեքստերը և գրաֆիկական տարրերը,
● Ստեղծել գրագետ կառուցվածքով պրեզենտացիա,
● Պատրաստել գեղեցիկ և տպավորիչ սլայդներ,
● Պատրաստել ընկալելի և գրագետ դիագրամներ,
● Վերլուծել լսարանի ընկալման ուղիները,
● Հաղթահարել հուզմունքն ու լարվածությունը,
● Հաստատել վստահելի տեսողական կոնտակտ լսարանի հետ,
● Ճիշտ կառավարել ելույթի ժամանակը,
● Ներկայացնել թիմային պրեզենտացիա,
● Տիրապետել ոչ վերբալ հաղորդակցման կանոններին,
● Կառավարել ցանկացած տիպի լսարանի ուշադրությունը,
● Գրագետ պատասխանել հնչող հարցերին,
● Ամփոփել պրեզենտացիայի արդյունքները և այլ:

Դասընթացի նախատեսված այլ օրեր՝

• Մարտի 30, 31, Ժամը՝ 18։30-21։45
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի մարտի 23-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ