ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Հասկանալ հույզը, կառավարել խոսքը, կանխել կոնֆլիկտը

Հոկտեմբերի 27-ին նոր ձևաչափով դասընթացի շրջանակում հնարավորություն կտրվի մասնակցել երեք փոխկապակցված, սակայն առանձին թեմատիկ դասերի։

Յուրաքանչյուր թեմատիկ դասի տևողությունը 45 րոպե է, իսկ մասնակցության արժեքը՝
10 000 ՀՀ դրամ։ Մասնակիցները կարող են ընտրել մեկ, երկու կամ երեք թեմատիկ դասերի մասնակցություն՝ ըստ իրենց հետաքրքրությունների և մասնագիտական կարիքների։ ​​​​​​​Դասընթացի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Դասընթացների թեմաներն են՝
1․ Հուզական ինտելեկտ․ ուղեղի կառուցվածքը, աջ ու ձախ կիսագնդերի գործառույթները, հույզերը (ժամը՝ 18։30 - 19։15)
2․ Բարեկրթությունը աշխատանքային միջավայրում․ արժեքներ և հմտություններ (ժամը՝ 19։15 - 20։00)
3․ Կոնֆլիկտների կանխարգելում և կառավարում․ մեթոդներ և գործիքներ (ժամը՝ 20։15 - 21։00)

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատանքային միջավայրում զարգացնել հուզական ինտելեկտի, բարեկիրթ հաղորդակցության, ինչպես նաև կոնֆլիկտների կանխարգելման և կառավարման հմտությունները։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• ճանաչել սեփական և դիմացինի հույզերը և հասկանալ դրանց ազդեցությունը հաղորդակցության, որոշումների ու վարքի վրա,
• տարբերակել կառուցողական և ոչ կառուցողական վարքագծերը,
• նկատել կոնֆլիկտային իրավիճակների առաջացման նախանշանները,
• վերլուծել կոնֆլիկտների պատճառներն ու մասնակիցների դիրքորոշումները,
• ընտրել կոնֆլիկտների կանխարգելման և կառավարման համապատասխան մոտեցումներ,
• կիրառել հուզական ինքնակարգավորման մեթոդներ լարված իրավիճակներում,
• կիրառել ակտիվ լսելու և արդյունավետ արձագանքելու հմտություններ։

Դասընթացը ներառում է գործնական առաջադրանքներ և իրական աշխատանքային դեպքերի վերլուծություն, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները իրենց մասնագիտական և առօրյա գործունեության ընթացքում։
Ահարոնյան 12/3
Նկարագրություն
3 Թեմա | 2 Ժամ | 15 րոպե
  • Հուզական ինտելեկտ․ ուղեղի կառուցվածքը, աջ ու ձախ կիսագնդերի գործառույթները, հույզերը
    18:30-19:15
    • Ուղեղի կառուցվածքը և կիսագնդերի հիմնական գործառույթները
    • Հույզերի ազդեցությունը վարքի և հաղորդակցության վրա
    • Հուզական ինտելեկտ և ինքնակարգավորում
    Բարեկրթությունը աշխատանքային միջավայրում․ արժեքներ և հմտություններ
    19:15-20:00
    • Բարեկրթություն, էթիկա և փոխադարձ հարգանք
    • Արդյունավետ և հարգալից հաղորդակցություն
    • Կառուցողական վարքագիծ և ակտիվ լսում
    Կոնֆլիկտների կանխարգելում և կառավարում․ մեթոդներ և գործիքներ
    20:15-21:00
    • Կոնֆլիկտների պատճառներն ու նախանշանները
    • Կոնֆլիկտների կանխարգելման և կառավարման գործիքներ
    • Երկխոսություն, փոխզիջում և կառուցողական լուծումներ
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացներին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Թեմատիկ դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հոկտեմբերի 27-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ Յուրաքանչյուր թեմատիկ դասի մասնակցության արժեքը 10 000 ՀՀ դրամ է, և վճարումը կատարվում է ընտրված դասերի քանակին համապատասխան։

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին՝ նամակում պարտադիր նշելով, թե որ թեմատիկ դասերին եք ցանկանում մասնակցել։

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 985, 060 844 968 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Այլ դասընթացներ