Հաղորդակցման հմտություններ և հանրային վստահություն
Պետական կառավարման համակարգում արդյունավետ հաղորդակցումը հանդիսանում է կառավարման կարևոր բաղադրիչ և էական ազդեցություն ունի հանրային վստահության, պետական ինստիտուտների հեղինակության և ընդունվող որոշումների ընկալման վրա։ Նույնիսկ հիմնավորված և արդյունավետ որոշումները կարող են հանրության կողմից արժանանալ դիմադրության կամ սխալ մեկնաբանությունների, եթե դրանց մատուցումը իրականացվում է սխալ կամ ոչ հասկանալի ձևով։
Ժամանակակից պետական կառավարման պայմաններում հանրությունը ակնկալում է բաց, հստակ և հասկանալի հաղորդակցում՝ հատկապես սոցիալապես զգայուն, բարդ կամ բարդ ընկալվող որոշումների պարագայում։ Հաղորդակցման հմտությունների պակասը կարող է հանգեցնել թյուրընկալումների, լարվածության աճի, վստահության նվազման և կառավարչական ռիսկերի մեծացման։
Այս համատեքստում անհրաժեշտ է պետական համակարգում աշխատող մասնագետների հաղորդակցման կարողությունների զարգացում՝ ուղղված հանրային վստահության ձևավորմանը, արդյունավետ հաղորդակցության ապահովմանը և պետական կառավարման գործընթացների նկատմամբ դրական ընկալման խթանմանը։
Դասընթացը նախատեսված է՝
● պետական ծառայողների,
● միջին և ավագ օղակի ղեկավարների,
● հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատուների,
● պետական կառավարման ոլորտում հանրության հետ փոխգործակցության մեջ ներգրավված մասնագետների համար։
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
● կիրառել արդյունավետ հաղորդակցման գործիքներ պետական միջավայրում,
● ներկայացնել որոշումները հստակ և հանրության համար հասկանալի ձևով,
● նվազեցնել հաղորդակցման հետ կապված ռիսկերն ու թյուրընկալումները,
● նպաստել պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը ։
Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հուլիսի 21-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:
- Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
- Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։
Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։
Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։
Ինչու՞ են որոշ թիմեր ավելի արդյունավետ. KPI-ներ, որոնք իսկապես աշխատում են
ԱԲ գործակալի ստեղծում որպես անձնական օգնական
Անձնային բրենդինգ, իմիջի ձևավորում
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. դիմադրության հաղթահարում և աշխատակիցների ներգրավում
Որոշումից դեպի արդյունք
Մոբինգից մինչև այրում․ ինչպես ճանաչել, կանխել և կառավարել աշխատավայրի սթրեսը
Արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում
Հասկանալ հույզը, կառավարել խոսքը, կանխել կոնֆլիկտը
Փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման մարմիններում (mulberry համակարգ)
ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ որպես առաջնորդության և ազդեցության լծակ
Կառավարչական հմտություններ
ԿԱՌԱՎԱՐԵՔ ՍԹՐԵՍԸ` գիտակցված արձագանքելով և հանգստությունը պահպանելով