ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Արդյունավետ հաղորդակցություն

Դասընթացը տեղի կունենա ապրիլի 21-ին և 23-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Կազմակերպությունների հաջողության կարևոր գործոններից է վերջիններիս աշխատակիցների կողմից իրենց գործունեությանը առնչվող տեղեկատվական և հաղորդակցության հոսքերի կառավարումը, էթիկական և արդյունավետ հաղորդակցություն վարելը, կոնֆլիկտածին հաղորդակցությունները կառավարելը, այլն: Դասընթացն ինտերակտիվ է, ներառում է տեսական դասախոսությունների, գործնական աշխատանքի, փորձի փոխանակման, դերայի խաղերի, ինչպես նաև կրթական ժամանակակից մեթոդների կիրառում:

Արդյունքում մասնակիցները կսովորեն՝
● հաղորդակցության հիմունքները, մոտեցումները, կառուցվածքը և տեսակները, կկարողանան հաղթահարել հաղորդակցման խոչընդոտները,
● գրավոր և բանավոր էթիկական հաղորդակցության կանոններ,
● հաղթահարել մասնագիտական երկընտրանքները,
● հաղորդակցության առանձնահատկությունների, համագործակցության հաստատման, ինքնաներկայացման, արդյունավետ հաեռախոսազրույցի տեխնիկաներ,
● արդյունավետ կառավարել ձայնն ու ինտոնացիան, հույզերն ու սթրեսածին իրավիճակները։
Ահարոնյան 12/3
Նկարագրություն
2 Թեմա | 6 Ժամ | 30 րոպե
  • 18:30-21:45
    18:30-19:15 Թեմա 1. Հաղորդակցման էթիկա, էթիկայի կանոններ
    19:15-20:00 Թեմա 2. Հաղորդակցության կառավարման սկզբունքներ
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 3. Հաղորդակցային կոնֆլիկտների կառավարում
    21:00-21:45 Թեմա 4. Ինտերակտիվ վարժություն
    Քննարկում, ամփոփում
  • 18:30-21:45
    18:30-19:15 Թեմա 5. Օգնող մասնագետի հաղորդակցման հմտություններ
    19:15-20:00 Թեմա 6. Հեռախոսային հաղորդակցություն
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 7. Հաղորդակցման ապահովման բաժնի աշխատակիցների համար մշակված հաղորդակցման օրինակելի ձևեր
    21:00-21:45 Թեմա 8. Ինտերակտիվ վարժություն
    Քննարկում, ամփոփում
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի ապրիլի 21-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

Այլ դասընթացներ