ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

ԱԲ դարաշրջան․ կառավարման նոր տրամաբանություն և որոշումների իրական դինամիկա

Դասընթացը տեղի կունենա հունիսի 16-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, ավտոմատացումն ու ապակենտրոնացումը հիմնովին փոխել են կառավարման մոտեցումները։ Այսօր որոշումների որակը կախված է ոչ միայն ֆորմալ համակարգերից, այլև մարդկային վարքագծի և վստահության թաքնված դինամիկայից։

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են զարգացնել համակարգային մտածողություն և հասկանալ ժամանակակից կառավարման բարդությունները։ Այն արդյունավետ կլինի թե՛ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների, թե՛ մասնավոր սեկտորի մասնագետների և թե՛ անհատների համար, ովքեր ցանկանում են տիրապետել կայուն և կանխատեսելի միջավայր ստեղծելու գործիքներին ու որոշումների կայացման իրական մեխանիզմներին։

Արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• Հասկանալ կառավարման նոր մոտեցումները թվային դարաշրջանում
• Տարբերակել ֆորմալ համակարգերը և իրական մարդկային վարքագիծը
• Գնահատել վստահության դերը կառավարման մեջ
• Ճանաչել և կառավարել որոշումների վրա ազդող անտեսանելի կողմնակալությունները
• Բացահայտել ոչ ֆորմալ ուժերի ազդեցությունը համակարգի ներսում
• Գնահատել համակարգերի բացակայության ռիսկերը
• Կառուցել ավելի կայուն և արդյունավետ կառավարման մոտեցումներ
Ահարոնյան 12/3
Նկարագրություն
5 Թեմա | 3 Ժամ | 15 րոպե
  • 18:30-19:00
    1․1․ Տեխնոլոգիաներ, ավտոմատացում, ապակենտրոնացում
    1․2․ Արագություն vs կառավարման հին մեխանիզմներ
  • 19:00-19:30
    2․1․ Կառուցվածք և մարդիկ
    2․2․ Ինչու՞ են «մարդիկ հաղթում համակարգերին»
  • 19:30-20:15
    3․1․ Մասնակցային կառավարում
    3․2․ Վստահության նշաններն անվստահության դարաշրջանում
    3․3․ «Վստահության թոքեններ»

    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
  • 20:15-21:00
    4․1․ Կողմնակալությունները (behavioral biases) կառավարման մեջ
    4․2․ Ինչպես են դրանք «լուռ» ազդում պետական որոշումների վրա
    4․3․ Միջին օղակի դերը՝ նարատիվ ձևավորելու մեջ
  • 21:00-21:45
    5․1․ Ինչ է լինում, երբ համակարգեր չկան
    5․2․ Անհատական որոշումների գերակայություն
    5․3․ Կայունության և շարունակականության խնդիր
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել և՛ առկա, և՛ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հունիսի 16-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլ․ հասցեին` trainingcenter@src.training-center.am։

Այլ դասընթացներ