Բոլոր նորությունները
-
19 հունվարի 2026Եվրոպայի խորհուրդը «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի հետ համատեղ կազմակերպեց «Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում» թեմայով դասընթաց ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ծառայողների համար։
-
26 դեկտեմբերի 2025ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը պարգևատրվել է ՀՀ ՊԵԿ նախագահի «Համագործակցության և փոխգործակցության» մեդալով՝ Հարկային և մաքսային մարմինների գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար, իսկ ՀՀ ՊԵԿ նախագահի շնորհակալագրերի են արժանացել ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի աշխատակիցներ Լիանուշ Օհանյանը և Աշխարուհի Քալանթարը։
-
28 նոյեմբերի 2025Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը հյուրընկալեց ՀՊՏՀ ուսանողներին՝ կազմակերպելով մասնագիտական ճանաչողական այց։ Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել մաքսային ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, մաքսային գործընթացների փուլերը, կիրառվող հսկողական մեխանիզմները, ինչպես նաև նրանց հնարավորություն տալ լսելու ոլորտի փորձառու մասնագետների հետ։
-
26 նոյեմբերի 2025ՀԱՀ Գործարարության և տնտեսագիտության ինստիտուտի «Տուրիզմի և հյուրընկալության» կրթական ծրագրի ուսանողները «Մարքեթինգ» դասընթացի շրջանակներում նախագծի հետազոտական աշխատանքն իրականացրել են Ուսումնական կենտրոնի «Հետազոտությունների և նորարարության բաժնի» աջակցությամբ։ Ուսանողները ուսումնասիրել են Կենտրոնի դասընթացները, իրազեկման արշավները, մասնավորապես անդրադարձել են մաքսային և հարկային ծառայողի պատրաստման ծրագրերին։