Բոլոր նորությունները
-
21 հուլիսի 2026ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության և ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի ներկայացուցիչները «Բարի լույս» հաղորդման ընթացքում ներկայացրել են հարկային ծառայողների պատրաստման դասընթացի ընդունելության կարգը, մասնակցության պայմաններն ու դասընթացի ընձեռած հնարավորությունները։
-
20 հուլիսի 2026ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մասնակցեց E-Logi Fest 2026 միջազգային փառատոնին՝ ներկայացնելով շարունակական մասնագիտական կրթության ոլորտում իր փորձը։ Փառատոնի շրջանակում կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը հանդես եկավ որպես առանցքային բանախոս՝ անդրադառնալով լոգիստիկ կրթության զարգացման և մարդկային կապիտալի նշանակությանը։
-
17 հուլիսի 2026ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում մեկնարկեց «Կառավարչական հմտություններ» թեմայով հատուկ ուսումնական դասընթացը՝ մաքսային և հարկային ծառայողների ղեկավար պաշտոնների թեկնածուների համար։ Հնգօրյա ծրագիրը միավորում է ժամանակակից կառավարչական գիտելիքները, թվային գործիքների կիրառությունը, առաջնորդության հմտությունները և գործնական առաջադրանքները՝ նպաստելով ապագա ղեկավարների մասնագիտական կարողությունների զարգացմանը։
-
10 հուլիսի 2026ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում կայացավ «Ընթերցանության ակումբի» երկրորդ հանդիպումը, որի ընթացքումքննարկվեցին Անդերս Ստրիդհի և Լենարտ Վիթբերգի «Վախ ներշնչող հարկահավաքից դեպի հանրության կողմից սիրված ծառայություն մատուցող գործակալություն» գիրքը, հարկային վարչարարության ժամանակակից մոտեցումները և պետական ծառայության զարգացման գաղափարները։