Դասընթացի նպտական էր բարձրացնել մաքսային մարմինների իրազեկվածությունը կեղծ ապրանքների հայտնաբերման վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն իրավատեր կազմակերպությունների գրանցած ապրանքանիշների վերաբերյալ:
Դասընթացի նպատակն էր զարգացնել դասընթացավարների կարողությունները, ծանոթացնել կրթական նոր գործիքների ու մեթոդների՝ առավելագույնի հասցնելու վերջիններիս կողմից գիտելիքների և հմտությունների փոխանցման մակարդակը իրենց դասընթացների մասնակիցներին:
Դասընթացը նպատակ ունի բարելավել արդեն դասավանդող մասնագետների ուսուցանման պրակտիկան՝ զարգացնելով ոչ ֆորմալ և ինտերակտիվ մեթոդների ներդրման, դրանց հետ աշխատանքի, արդյունքների գնահատման հմտություններն ու գործիքարանը: