Կարիերիայի տոնավաճառ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը մայիսի 30-ին մասնակցեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպված Կարիերիայի տոնավաճառին: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տեղեկանալ Պետական եկամուտների կոմիտեում պրակտիկայի և աշխատանքի հնարավորություններին, ինչպես նաև հարկային կամ մաքսային ծառայող դառալու արդի պահանջներին։
Տոնավաճառը նաև հարթակ հանդիսացավ քննարկելու աշխատուժի զարգացման ժամանակակից ուղղությունները, մարտահրավերները և գործատու-ուսանող համագործակցության նորարարական մոտեցումները:
Մասնակցելով այսպիսի միջոցառումների՝ Ուսումնական կենտրոնը նպատակ ունի օգնել ուսանողներին ըստ էության և ամբողջական պատկերացում կազմել պետական համակարգի աշխատանքի վերաբերյալ, աջակցել ուսումնական հաստատություններին համապատասխանեցնելու կրթական ծրագրերն աշխատաշուկայի պահանջներին և խթանել ուսանողների ու Պետական եկամուտների կոմիտեի միջև կայուն կապերի ձևավորմանը։