ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Բոլոր նորությունները

  • 12 հունիսի 2023
    Դասընթացի նպատակն էր ապահովել ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներում ընդգրկված դասախոսների դասավանդման մեթոդների միասնականությունը՝ ապահովելով ոչ ֆորմալ և ինտերակտիվ մեթոդների համատեղ կիրառման նոր գործիքարանի մասին տեղեկատվությամբ:
    Դասընթաց դասընթացավարների համար» թեմայով վեցօրյա դասընթաց
  • 17 մայիսի 2023
    Ուսուցանվող մեթոդները տեղում փորձարկվելու են, մեթոդական քննարկումները թույլ են տալու առավել մանրամասն ընկալել և դիտարկել դրանց հետ աշխատանքի առարկայական յուրահատկությունները:
    Դասընթաց դասընթացավարների համար
  • 12 մայիսի 2023
    Երկօրյա դասընթացը հագեցած էր գործնական առաջադրանքներով և թիմային աշխատանքներով,  որոնք  առնչվում  էին խնդիրների վերհանմանը, որոշումների կայացմանը, առաջնահերթությունների սահմանմանը, ժամանակի կառավարմանը:
    Կառավարչական հմտություններ
  • 11 մայիսի 2023
    «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի համատեղ կազմակերպած դասընթացների արդյունքում հարկային համակարգի 61 և մաքսային համակարգի 99 աշխատակից հնարավորություն ունեցան բարելավել և խորացնել  ռուսաց լեզվի իմացությունը:
    Եռամսյա ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողություն
  • 3 մայիսի 2023
    ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը նախաձեռնել է հանդիպումների շարք համալսարանների ուսանողների հետ՝ օգնելով նրանց տեղեկացված լինելու Պետական եկամուտների կոմիտեում կրթություն և պրակտիկա ստանալու,  օրենսդրական փոփոխություններին և ընթացիկ միջոցառումներին ծանոթանալու ծրագրերն ու ուղիները:
    Հանդիպում-քննարկում Ֆրանսիական համալսարանում ապագա իրավաբանների հետ
  • 2 մայիսի 2023
    Մեր կենտրոնի դասընթացավարների կազմը համալրել է նաև ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արաքսյա Մկրտչյանը:
    Click!-ի  դասընթացներին մասնակցությունը  նպաստեց դասախոսական կազմում ընդգրկելուն