ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
3 սեպտեմբերի 2024

«Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով դասընթաց

 

  Յուրաքանչյուր անհատի պոտենցիալի բացահայտումն ու ճիշտ օգտագործումը ուղղված է ոչ միայն  կազմակերպության համար լավագույն արդյունքներ ապահովելուն, այլև աշխատակցի՝  աշխատավայրում իր ճիշտ տեղը  գտնելուն և մոտիվացված աշխատելուն։ Իսկ թե ինչպես բացահայտել ու կիրառել մարդկային ռեսուրսները, սա բազմաոլոտային իմացություն պահանջող մասնագիտություն է, որը պահանջում է աշխատանքային օրենսդրության տիրապետում, կազմակերպության նպատակներին համահունչ դրական և արդյունավետ աշխատանքային միջավայրի ստեղծում, հոգեբանությանը վերաբերող գիտելիքների և մոտեցումների կիրառում և այլն։

  «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի գործընկեր ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում օգոստոսի 14-ին մեկնարկել է «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով դասընթաց, որը վարում է ԵՊՀ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, ՄՌԿ մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր  Աննա Մաքսուդյանը։ Դասընթացի նպատակն է  մասնակիցներին ծանոթացնել մարդկային ռեսուրսների կառավարման  քաղաքականության մշակման մոտեցումներին ու գործիքներին։

    Մարդկային ռեսուրսների (#HR) կառավարման կարևորությունը պայմանավորված է տարբեր հիմնավորումներով, որոնցից են՝

  Տաղանդների կառավարում-HR-ը պատասխանատու է տաղանդավոր աշխատակիցների հավաքագրման, աշխատանքի ընդունման և պահպանման համար, որպեսզի կազմակերպությունն ունենա ճիշտ մարդիկ ճիշտ տեղերում իր նպատակներին հասնելու համար։

   Աշխատակիցների զարգացում-HR-ն իրականացնում է վերապատրաստման և զարգացման ծրագրեր, որոնք օգնում են աշխատակիցներին զարգացնել իրենց հմտությունները և ունենալ մասնագիտական առաջխաղացում՝ նպաստելով աշխատանքի արտադրողականության բարձրացմանը:

   Համապատասխանություն-HR-ը հետևում է, որ ընկերությունը աշխատանքային օրենսդրությանը և սահմանված կանոնակարգերին համապատասխան գործի, որոնք վերաբերում են աշխատավայրի անվտանգությանը, խտրականությանը և աշխատողների իրավունքներին վերաբերող այլ օրենքներին: Սա օգնում է խուսափել իրավական խնդիրներից և նպաստում է արդար աշխատանքային միջավայրի ապահովմանը:

 Միջանձնային հարաբերությունների կարգավորում-HR-ը կարգավորում է աշխատակիցների և կազմակերպության միջև հարաբերությունները, լուծում է դժգոհությունները, վեճերը և աշխատում է պահպանել աշխատանքային դրական մշակույթը՝ աշխատակիցների վարքագիծն ու գործելաոճը համապատասխանեցնելով ընկերության ռազմավարական նպատակներին:

 Փոխհատուցման ծրագրերի մշակում-HR-ը նախագծում և կառավարում է փոխհատուցման փաթեթներ և ծրագրեր, ինչպիսիք են առողջության ապահովագրությունը, կենսաթոշակային ծրագրերը և ոչ միայն: Սա օգնում է ներգրավել և պահպանել աշխատակիցներին և ապահովել, որ նրանք իրենց գնահատված զգան:

  Այլն․․․

  «Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛րԱրցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։ Ծրագրի նկարագրություն Այս պատասխանատու աշխատանքի մասնակից է դարձել նաև ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը։