«Ինչու՞ ենք վճարում հարկեր» թեմայով կրթական հանդիպում դպրոցականների հետ
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի նախաձեռնությամբ Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում անցկացվեց «Ինչու՞ ենք վճարում հարկեր» թեմայով կրթական հանդիպում դպրոցականների հետ։
Հանդիպման ընթացքում աշակերտների հետ քննարկվեց, թե ինչ են հարկերը, ինչու է կարևոր դրանց վճարումը և ինչ դեր ունեն դրանք պետության զարգացման և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ Մասնակիցները ակտիվորեն ներգրավվեցին քննարկումներին՝ արտահայտելով իրենց կարծիքներն ու պատասխանելով ուղղված հարցերին։
Այնուհետև ներկայացվեց ինտերակտիվ պրեզենտացիա՝ կառուցված հարց ու պատասխան ձևաչափով, որը նպաստեց թեմայի առավել մատչելի և հետաքրքիր ներկայացմանը և թե ինչ ուղղություններով են օգտագործվում հարկերից ձևավորվող պետական միջոցները՝ կրթություն, առողջապահություն, ենթակառուցվածքներ, պաշտպանություն և այլ հանրային ոլորտներ։
Հանդիպման կարևոր բաղադրիչներից մեկը խմբային աշխատանքն էր․ աշակերտներին տրվեց հնարավորություն բաժանվել խմբերի և համատեղ քննարկումների արդյունքում որոշում կայացնել, թե պետական բյուջեի միջոցները ինչ ուղղություններով և ինչ առաջնահերթությամբ պետք է ծախսվեն։ Այս մոտեցումը նպաստեց նրանց վերլուծական մտածողության, համագործակցային հմտությունների զարգացմանը,, ինչպես նաև հարկերը վճարելու նկատմամբ հոգատարության ձևավորմանը։
Հանդիպումն անցավ ակտիվ և արդյունավետ մթնոլորտում՝ նպաստելով դպրոցականների ֆինանսական գրագիտության բարձրացմանը և պատասխանատու քաղաքացիական մտածողության ձևավորմանը։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են ֆինանսական գրագիտության բարձրացման և պատասխանատու քաղաքացի ձևավորելու տեսանկյունից։