ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
1 դեկտեմբերի 2023

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում

ՀՀ Ֆինանսների  նախարարության  հետ  համագործակցության ադյունքում 2023թ-ի նոյեմբերի 21-ին, 23-ին, 28-ին և 30-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում» թեմայով չորսօրյա դասընթաց՝ նախարարության աշխատակիցների համար:

Դասընթացը տեսական և գործնական աշխատանքների համատեղում էր՝ ներառելով դասախոսություններ, տեսողական նյութեր, խմբային քննարկումներ, դերախաղային վարժություններ, իրավիճակային վերլուծություններ, փափուկ ունակությունների զարգացման և հմտությունների բարելավման բազմակողմանի մեթոդների կիրառություն:

Դասընթացի առաջին օրը մասնակիցները դասընթացավարի հետ միասին  քննարկել են արդյունավետ հաղորդակցության գործիքները, բանավոր և գրավոր հաղորդակցության մեջ առաջադեմ մոտեցումները, ծանոթացել են  հաղորդակցման դժվար սցենարների, զգացմունքային իրավիճակների կառավարմանը, ունեցել են խմբային քննարկումներ կարեկցանքի սպասարկման մտածելակերպ մշակելու վերաբերյալ:

Դասընթացի երկրորդ օրը մասնակիցները  վերանայել և ընդլայնել են քաղաքացիակենտրոն մոտեցման ըմբռնումը, վերլուծել են  բարդ արձագանքները և բողոքները, քննարկել խնդիրների լուծման առաջադեմ տեխնիկաներ, գործիքներ, մշակել նորարարական լուծումներ: 

Դասընթացի երրորդ օրը  քննարկման թեմաներն էին  ժամանակի կառավարման արդյունավետ մեթոդները,   աշխատանքային ծանրաբեռնվածությունը արդյունավետորեն կառավարելու մոտեցումները, հակամարտությունների լուծման առաջադեմ ռազմավարությունները,  քաղաքացիների հետ կոնֆլիկտների լուծման տարբերակները, ունեցել են  նաև խմբային քննարկումներ բանակցային և փոխզիջման տեխնիկայի վերաբերյալ:

Դասընթացի չորրորդ օրը մասնակիցները կատարել են վարժություններ խմբային գործունեության և թիմերի ձևավորման համար,  ծանոթացել են քաղաքացիների կարծիքը հավաքելու և վերլուծելու առաջադեմ մեթոդների,  հիմնավորել են  թիմային աշխատանքի կարևորությունը քաղաքացիների սպասարկման գործում, իրականացրել են  գործողությունների պլանավորում:

Դասընթացը վարեցին Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ, արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր, Միջազգային խմբագրական կոլեգիաների և գիտական միությունների անդամ Տիգրան Սիմյանը, Կառավարման ոլորտի որակավորված խորհրդատու, ICMCI / CMC-Global հայաստանյան անդամ կառույցի՝ Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի տնօրեն (IMC Armenia) Սիլվա Մեսրոպյանը և InfoSkills-ի հիմնադիր-ղեկավար Վարուժան Ավանեսյանը։

Դասընթացի արդյունավետ լինելու մասին են փաստում նաև մասնակիցների գնահատականները և շարունակակություն ապահովելու վերաբերյալ առաջարկները: