ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
15 հոկտեմբերի 2024

Գնումների համակարգողի որակավորման քննության նախապատրաստում» թեմայով դասընթաց

 ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի գործընկեր ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում ավարտվեց նաև «Գնումների համակարգողի որակավորման քննության նախապատրաստում» թեմայով դասընթացը, որը վարեց «ԿԶՆԱԿ» հիմնադրամում ծրագրերի ղեկավար և  գնումների համակարգող Անի Թորոսյանը։

 Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել գնումների գործընթացի կազմակերպման, ֆինանսավորման, պլանավորման ընթացակարգերը, գնումների պլանի ձևի, լրացման, հաստատման և հրապարակման կարգերը, Էլեկտրոնային աճուրդի իրականացման և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու գործընթացները, այլն։

 Դասընթացի արդյունքում մասնակիցները կարող են մասնակցել Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող գնումների համակարգողի որակավորման քննությանը և  սահմանված նվազագույն շեմը հաղթահարելու արդյունքում ստանալ վկայական։

 Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր․Արցախ») իրականացնում է AGBU Armenia-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։