ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
18 հունիսի 2024

«Անձնակազմի կառավարում» թեմայով դասընթաց Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց համար

 

  Անձնակազմի կառավարումը  իր մեջ ներառում է  ոչ միայն կազմակերպության ներսում գործունեության և անձնակազմի վերահսկողություն, այլ նաև գործառույթների համակարգում և «մթնոլորտի կառավարում»՝ արդյունավետության, արտադրողականության և աշխատանքային բարենպաստ միջավայրի ապահովման նպատակով:

 Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց համար կազմակերպված դասընթացի շրջանակներում «Անձնակազմի կառավարում» թեմայով դասընթացը  վարեց  «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ՄՌԿ խորհրդատվական ծառայությունների ղեկավար  Լիլիթ Գևորգյանը:

   Անձնակազմի կառավարումը սկսում է աշխատակիցների  հավաքագրումից և շարունակվում է  աշխատանքային  միջավայրի անընդհատ բարելավմամբ: Դա անընդհատ կրկնվող շղթա է, որի հենակետերն են՝

  1. Հավաքագրում/Recruitment-գտնել և ընտրել այնպիսի որակավորում ունեցող անձանց, ովքեր համապատասխանում են կազմակերպության մշակույթին և աշխատանքային պահանջներին:
  2. Ներգրավում և ուսուցանում/Onboarding and Training-նոր աշխատակիցների ծանոթացում իրենց գործառույթներին, կազմակերպությանը և վերջինիս քաղաքականությանը, ինչպես նաեւ անհրաժեշտ վերապատրաստման և զարգացման հնարավորությունների ապահովում:
  3. Գործառույթների հստակ սահմանում- աշխատակիցների դերերի և  պարտականությունների հստակ տարանջատում, կատարողականի ցուցանիշների սահմանում:
  4. Կատարողական կառավարում- կատարողականի մոնիթորինգ, հետադարձ կապի ապահովում և այլն:
  5. Մոտիվացում-աշխատողներին մոտիվացում՝  ընդունելով նրանց ձեռքբերումները, ապահովել աճի հնարավորություններ  և խթանել դրական աշխատանքային միջավայր:
  6. Կոնֆլիկտների լուծում-թիմի անդամների միջև կոնֆլիկտների և վեճերի վերհանում և լուծում ժամանակին:
  7. Ադապտացում և փոփոխությունների կառավարում-կազմակերպության ներսում տեղի ունեցող փոփոխություններին արձագանքում և անցումների ու մարտահրավերների արդյունավետ կառավարում։
  8. Այլն:

  Կարևորելով վերոնշյալ կետերը՝ կազմակերպությունները կարող են ստեղծել թիմ, որն ի վիճակի է ապահովել շարունակական ձեռքբերումներ, քանի որ անձնակազմի արդյունավետ կառավարումը պահանջում է միջանձնային հարաբերությունների հետևողական ղեկավարում և խորը պատկերացում ինչպես ընկերության նպատակների, այնպես էլ առանձին աշխատողների կարիքների մասին: