ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծության գործնական օրինակներ․ ծառայությունների մատուցում և փոխառությունների տրամադրում

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026 թվականի սեպտեմբերի 24-ին (18:30-21:00) կազմակերպում է «Տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծության գործնական օրինակներ․ ծառայությունների մատուցում և փոխառությունների տրամադրում» թեմայով 1-օրյա դասընթաց։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի սեպտեմբերի 24-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասընթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացավար՝ Անդրանիկ Հակոբյան – ՀՀ ՊԵԿ ՄՀՎ Տրանսֆերային գնագոյացման բաժնի պետ
Ահարոնյան 12/3
Տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծության գործնական օրինակներ․ ծառայությունների մատուցում և փոխառությունների տրամադրում
16,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
1 Թեմա | 2 Ժամ | 30 րոպե
  • 18:30-21:00
    18։30-19։00 Թեմա 1 Տրանսֆերային գնագոյացման հիմնական սկզբունքներ, մեթոդներ և վերլուծության ալգորիթմ
    19։00-20։00 Թեմա 2․ Ծառայությունների մատուցման վերահսկվող գործարքների համադրելիության վերլուծությունը
    20։00-20։15 Ընդմիջում (Սրճդադար)
    20։15-21։00 Թեմա 3․ Փոխառությունների տրամադրման վերահսկվող գործարքների համադրելիության վերլուծությունը և համադրելիության ճշգրտումները
Լրացուցիչ տեղեկատվություն

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 916, 060 844 989 հեռախոսահամարներով:

 

Այլ դասընթացներ