ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
Անդրանիկ Հակոբյան
Անդրանիկ Հակոբյան ՀՀ ՊԵԿ ՄՀՎ Տրանսֆերային գնագոյացման բաժնի պետ Անդրանիկ Հակոբյանը տրանսֆերային գնագոյացման մասնագետ է՝ ավելի քան 8 տարվա մասնագիտական և 5 տարվա դասավանդման փորձով։ Մասնագիտացած է միջազգային հարկման և տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ոլորտներում։

Անդրանիկ Հակոբյանը ՀՀ ՊԵԿ ՄՀՎ տրանսֆերային գնագոյացման բաժնի պետն է։ Ունի ավելի քան 8 տարվա մասնագիտական փորձ տրանսֆերային գնագոյացման ոլորտում և ակտիվորեն մասնակցում է Հայաստանում ոլորտի կարգավորումների ներդրման ու զարգացման գործընթացներին։

Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան «Կառավարում» մասնագիտությամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ, իսկ հետագայում՝ Միացյալ Թագավորության Բրիստոլի համալսարանում՝ ստանալով երկրորդ մագիստրոսի աստիճան «Միջազգային զարգացում» ուղղությամբ։

Անդրանիկ Հակոբյանը մասնակցել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA), Ֆինանսների ոլորտում գերազանցության կենտրոնի (CEF), Հարկային հետազոտությունների միջազգային բյուրոյի (IBFD) և Վիեննայի միացյալ ինստիտուտի (JVI) կողմից կազմակերպված բազմաթիվ վերապատրաստումների՝ միջազգային հարկման և տրանսֆերային գնագոյացման թեմաներով։

Ունի դասավանդման 5 տարվա փորձ։ Հինգ գիտական հոդվածի հեղինակ և համահեղինակ է։