Տարերային և տեխնածին աղետների ժամանակ իրականացվող միջոցառումները
Այսօր ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության» Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի համատեղ կազմակերպած «Տարերային և տեխնածին աղետների ժամանակ իրականացվող միջոցառումները» թեմայով դասընթացը:
ՀՀ «Արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պաշտպանություն» ուսումնական միջոցառման նպատակն էր բարձրացնել ՀՀ ՊԵԿ համակարգի ծառայողների իրազեկվածության մակարդակը՝ տարերային և տեխնածին աղետների ժամանակ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
Դասընթացը ինտերակտիվ էր քննարկումների, իրավիճակների վերլուծման, հարց ու պատասխանի մեթոդների կիրառմամբ:
Դասընթացը վարեցին դասընթացավարներ Դավիթ Թադևոսյանը՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան տ․գ․թ․, դոցենտ, և Մհեր Քամալյանը՝ ՀՀ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության Զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության և հատուկ պատրաստության կազմակերպման բաժնի պետի տեղակալ: