ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
22 հոկտեմբերի 2026

ՊԵԿ Ուսումնական կենտրոնը՝ կանաչ մտածելակերպի և կայուն զարգացման խթանման ճանապարհին

Հոկտեմբերի 22-ին COP17 համաժողովի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնի թիմը ներկայացրեց մասնագիտական կրթության, համագործակցության և նորարարական լուծումների կարևորությունը կայուն տնտեսական զարգացման, կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական գիտակցության բարձրացման գործում։

Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում Ուսումնական կենտրոնը կարևոր դեր ունի մաքսային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման գործում՝ կազմակերպելով բնապահպանական իրավախախտումների բացահայտմանն ու կանխարգելմանը, կանաչ մաքսային քաղաքականությանը և միջազգային բնապահպանական համաձայնագրերի պահանջներին վերաբերող դասընթացներ։ Այս ուղղությամբ COP17-ը կարևոր հարթակ է միջազգային համագործակցության ընդլայնման, գիտելիքի փոխանակման և նոր նախաձեռնությունների իրականացման համար։

Կենտրոնը հետևողականորեն զարգացնում է նաև կրթական գործընթացների թվայնացումը՝ խնայելով ռեսուրսները և նվազեցնելով տպագիր նյութերի ու ուղևորությունների անհրաժեշտությունը՝ միաժամանակ բարձրացնելով գործընթացների հասանելիությունն։ Այս մոտեցումը ոչ միայն բարձրացնում է կրթական գործընթացների արդյունավետությունը, այլև նպաստում է էկոլոգիական գիտակցության զարգացմանը։

Մասնագիտական ուսուցմանը զուգահեռ Ուսումնական կենտրոնն իրականացնում է հանրային իրազեկման նախաձեռնություններ՝ խթանելով բնապահպանական պատասխանատվության և կայուն վարքագծի ձևավորումը։ Այս նպատակով Կենտրոնը մշակել է տարբեր իրազեկող նյութեր և հաղորդագրություններ, այդ թվում «Կանաչ փաստաթուղթը», որի միջոցով ներկայացվում են COP17-ի նշանակությունը, «Կանաչ մաքսատան» գաղափարը, Կենտրոնի դերակատարումը կանաչ տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու ներդրումն ու պատասխանատվությունը շրջակա միջավայրի պահպանության հարցում։

Այսպիսով, ՊԵԿ-ի Ուսումնական կենտրոնը համատեղում է մասնագիտական կարողությունների զարգացումը, կրթության թվայնացումը, հանրային իրազեկումն ու գործընկերային համագործակցությունը՝ նպաստելով ռեսուրսների խնայողությանը, կենսաբազմազանության պահպանությանը, բնապահպանական պատասխանատվության ամրապնդմանը և կայուն ապագայի կերտմանը։