ՀՀ ՊԵԿ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ »-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «CLiKC!» ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները կարող են ոլորտային գիտելիքներն ամրապնդել Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ մասնագիտացված «CLiKC!» ուսուցման հարթակում:
CLiKC! հարթակի շնորհիվ մաքսային ծառայողները մուտք են գործում ուսուցման հնարավորությունների աշխարհ և կարող են մասնակցել գլոբալ և տարածաշրջանային վերապատրաստման սեմինարներին: Հարթակը օգնում է գիտելիքները զարգացնելու և մաքսային հիմնական թեմաների վերաբերյալ հավաստագրում ստանալու համար:
«CLiKC!» հարթակն ունի հազարավոր ուսանողներ. հասանելի է Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ երկրներին:
Առցանց դասընթացներն անվճար են, ապահովում են թեման իրացնելու առավելագույն արդյունավետություն, այդ թվում՝ ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, հարցուպատասխան, մասնագիտական տեսակետների ներկայացում, վիկտորինաներ: Դասերի չընդհատվող տևողությունը 2-6 ժամ է։
Հարթակում գրանցվելու համար պարտադիր պայման է պաշտոնական էլեկտրոնային հասցեի մուտքագրումը:
Մաքսային համակարգի զարգացման գործում կարևորելով տվյալների վերլուծությունը՝ CLiKC!-ն առաջադրում է 3 մոդուլ՝ սկսնակ, միջին ու բարձր մակարդակի։ Բոլոր մաքսային ծառայողներին առաջարկվում է առնվազն ծանոթանալ սկսնակ կուրսին։
«CLiKC!» ուսուցման հարթակի աշխատանքները համակարգում է ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը: