ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
17 ապրիլի 2023

Մարդկային ռեսուրսների կառավարում

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում «Հարկային և մաքսային մարմիններում անհրաժեշտ այլ հմտություններ» ուսումնական միջոցառման շրջանակներում ապրիլի 4-ից 6-ը և ապրիլի 10-ից 12-ը տեղի ունեցան «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով դասընթացներ` ՀՀ ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչության մասնագետների և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար:

Դասընթացները վարեց ԵՊՀ ՄՌԿ մագիստրոսական ծրագրի ղեկավար, դոցենտ Աննա Մաքսուդյանը՝ քննարկումների,  հարց ու պատասխանի մեթոդների կիրառմամբ:

Օրակարգում ներառված թեմաները բազմակողմանի էին՝ ներառելով կազմակերպության ՄՌԿ բրենդը, աշխատակիցներին մոտիվացնելու տարբերակները, անձի կոմպետենցիաները վերհանելու ուղիները, աշխատակիցներին գնահատելու չափանիշները, արդյունավետության առանցքային ցուցիչները և այլն:

Դասընթացների նպատակն է բարձրացնել ՀՀ ՊԵԿ աշխատակիցների մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ  իրազեկվածության մակարդակը: