«Մաքսային իրավախախտումները, տույժերի նշանակումը և բողոքարկումը» թեմայով դասընթաց
Հունիսի 4-ին և 5-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ «Մաքսային իրավախախտումները, տույժերի նշանակումը և բողոքարկումը» թեմայով երկու դասընթաց ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկաման և հսկողության վարչության, ՀՀ ՊԵԿ էլեկտրոնյան առևտրի և օդային փոխադրումներ իրականացնող վարչության մաքսային ծառայողների համար: Դասընթացները վարեցին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթների իրականացման բաժնի պետ Հասմիկ Շահինյանը և նույն վարչության մաքսային գործերի և մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ընթացակարգերի բաժնի պետ Սամվել Օհանյանը:
Դասընթացի բովանդակությունը իր մեջ ներառում էր մաքսային կանոնների խախտման վարույթների իրականացման ժամանակ առաջացած խնդիրների, դրանց լուծման եղանակների քննարկումը և վարչական վարույթների իրականացման ժամանակ միատեսակ վարչարարության կիրառումը ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների կողմից, ինչպես նաև քննարկված խնդիրների վերաբերյալ դատական պրակտիկայի ուսումնասիրումը: Պատճառահետևանքային սկզբունքի համաձայն՝ ներկայացվեց մաքսային կանոնների խախատման վարույթի իրականացումը սկզբնական փուլից մինջև վարչական տույժ նշանակելու մասին որոշումների կայացումը, դատական կարգով բողոքարկումը և դատարանում այս որոշումների իրավաչափության ուսումնասիրումը:
Դասընթացը ընթացավ քննարկումների և իրավիճակային դեպքերի վերլուծության մեթոդաբանությամբ:
Արդյունքում ակնկալվում է, որ մասնակիցները ձեռքբերված տեղեկատվությունը կկիրառեն գործնականում՝ իրենց աշխատանքային պարտականությունների իրականացման ժամանակ: