ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՂՆԵՐՈՎ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային համակարգում բարեփոխումները մեկնարկեցին 2022 թվականի տարեսկզբին, որի շրջանակներում «Մաքսային ծառայողների պատրաստման դասընթաց»-ների մասնակցության համար ներկայացվեց շուրջ 2000 դիմում-հայտ: Դասընթացների մասնակիցները մի քանի փուլով՝ տեսական և գործնական պարապմունքներով, ամրապնդեցին ոլորտային գիտելիքները, ունեցան թեստավորման և քննական փուլեր:
Վերջնարդյունքում ընտրվեցին լավագույն 160 մասնակիցները: Հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ մաքսային ծառայողների երդման արարողությունը և համակարգի նորեկները հանդիսավոր երդվեցին՝ ծառայել հայրենիքին:
Բարեփոխումների աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացներում ակտիվ մասնակցություն ունեցավ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը:
Հետագայում նոր աշխատակիցներով կհամալրվեն Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը, ինչպես նաև մաքսային ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանումները։