«Հաշվապահական հաշվառումը հետբացթողումային հսկողության և ստուգումների շրջանակում» թեմայով դասընթաց
Համաշխարհային Բանկը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Առևտրի դյուրացում, մաքսային մարմին» ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, 2024 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 12-ը կազմակերպեց «Հաշվապահական հաշվառումը հետբացթողումային հսկողության և ստուգումների շրջանակում» թեմայով դասընթաց ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում, որը վարեց «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» աուդիտորական ընկերության հմուտ մասնագետ Լիլիթ Մինասյանը։
Դասընթացի ընթացքում Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության աշխատակիցները ուսումնասիրեցին հաշվապահական հաշվառմանը առնչվող մի շարք թեմաներ, ծրագրեր և իրավական ակտեր, ինչը հնարավորություն կընձեռի ՊԵԿ աշխատակիցներին հետագայում՝ ընկերություններում համակարգային աուդիտ և ստուգումներ իրականացնելիս գործնականորեն ավելի հասցեական կիրառել ձեռք բերված իմացություններն ու տեխնիկական հմտությունները:
Ուսումնառության 13 օրերի ընթացքում լսարանում ակտիվ քննարկումների ու փորձի փոխանակման կառուցողական մթնոլորտ էր։ Ծրագրի ավարտին դասընթացավար Լիլիթ Մինասյանը կիսվեց իր տպավորություններով, մասնավորապես նշեց, որ թիրախային խումբը զարմացրել է իր մտքի ճկունությամբ, ակտիվությումբ և բարձրացված հարցերի բարդությամբ։
Մասնակիցների արձագանքը նույնպես վկայում է այն փաստը, որ իրականացված ուսումնական միջոցառումը արդյունավետ էր ՀՀ ՊԵԿ աշխատակիցների համար: