«Հաշվապահական հաշվառում, կիրառական հաշվապահություն» թեմայով երկամսյա դասընթաց
«Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի գործընկեր ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցող «Հաշվապահական հաշվառում, կիրառական հաշվապահություն» թեմայով երկամսյա դասընթացին մասնակցում են 30 արցախահայեր, որը վարում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի տ․գ․թ․ դոցենտ Ամալյա Գալստյանը։ Դասընթացի նպատակն է ապահովել տեսական և գործնական հիմնարար գիտելիքներ՝ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների կազման և արդյունավետ որոշումների կայացման համար:
Հաշվապահական հաշվառումը միշտ պահանջարկ ունեցող մասնագիտություն է և արդիական այս թեմայով դասընթացը իր մեջ ներառում է այնպիսի հարցերի ուսումնասիրություն, ինչպիսիք են ՝
- Հաշվապահական հաշվառման վարման ընթացքում օգտագործվող հիմնական հասկացությունները, սկզբունքները, ընթացակարգերը, մեթոդաբանությունը և տեխնիկան:
- Ֆինանսական հաշվապահության, կառավարչական և հարկային հաշվապահության շրջանակը, հիմնական հասկացությունները և հայեցակարգային հիմունքները, որոնք ընկած են հաշվապահական հաշվառման տեսության և պրակտիկայի հիմքում։
- Հաշվապահական հաշվառման վարման ամբողջական փուլը, որը ներառում է կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ամբողջ տեղեկատվության հավաքագրման, ընդհանրացման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացը:
- Կիրառական հաշվապահության օրենսդրական նորմատիվ ակտերը։
- Ապագա գործունեության կանխատեսում, ռեզերվների, անցյալ դեպքերի արդյունքների, տարբեր ռիսկերի ժամանակին բացահայտման, խնդիրների հաղթահարման արդյունքում նպատակային ցանկալի արդյունքների ստացում:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ֆինանսական հաշվապահության հիմունքներին, հաշվառման վարման մեթոդներին, հաշվետվություններ պատրաստելու և վերլուծելու մոտեցումներին՝ շեշտադրում կատարելով Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին, և կկարողանան գնահատել դատողությունների և գնահատումների դերը հաշվառման քաղաքականության մեթոդների ընտրության հարցում:
Այս և այլ հարցերով պայմանավորված հաշվապահությունը մնում է հիմնարար և անընդհատ զարգացող ոլորտ՝ դարձնելով այն մասնագիտացման և շարունակական կրթման կարևորագույն ուղղություն:
Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր․Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։ Ծրագրի նկարագրություն: Այս պատասխանատու աշխատանքի մասնակից է դարձել նաև ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը։