ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
19 ապրիլի 2023

Հարկ վճարողի օր

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն և ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ապրիլի 19-ին համատեղ կազմակերպել էին հանդիպում-քննարկում հարկ վճարողների հետ, որին ներկա էին ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը, ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանը և ՀՀ ՊԵԿ Իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը:

Հանդիպում-քննարկման նպատակն էր փաստել պետության համագործակցային վստահությունը հարկ վճարողներին, քննարկել վերջիններիս  կողմից բարձրաձայնվող հարցերն ու հանդիպող խնդիրները, ներկայացնել  ՊԵԿ համակարգում  նախատեսվող փոփոխություններն ու  առաջիկա ծրագրերը:

Լսարանի բազմաբովանդակ հարցերը վերաբերում էին ծանուցումների ստացման, լիզինգային ծառայությունների մատուցման, ԱԱՀ-ի հաշվանցման, տրանսֆերային գնագոյացման, հաշվապահական հաշվառման, միկրոձեռնարկատիրության և այլ ոլորտներում տեղի ունեցող ընթացակարգերին և գործընթացներին:

ՊԵԿ աշխատակիցները պատասխանեցին ներկաների հարցերին, հավաքագրեցին առաջարկները, ներկայացրեցին մշակման գործընթացում գտնվող և ոլորտում սպասվող փոփոխությունները, ինչպես նաև շնորհավորեցին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ մաղթելով շարունակական փոխարդյունավետ գործունեություն: