ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
1 հոկտեմբերի 2025

Արտահանում և միջազգային շուկաներ․ գործնական մոտեցումներ

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է ԱՆՎՃԱՐ դասընթաց արտահանողների համար «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (GIZ) ԳՄԲՀ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ հետ համագործակցության արդյունքում։

 «Արտահանում և միջազգային շուկաներ․ գործնական մոտեցումներ» դասընթացի ծրագիրը նախատեսված է հայաստանյան այն ձեռներեցների համար, ովքեր արդեն զբաղվում են կամ պատրաստվում են զբաղվել արտահանման և արտաքին առևտրի գործունեությամբ՝ ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Չինաստան և Ասիական այլ շուկաներ։ Այն համատեղելու է տեսական գիտելիքները գործնական բաղադրիչների հետ՝ ուժեղացնելու մասնակիցների կարողությունները՝ արդյունավետորեն կողմնորոշվելու միջազգային առևտրի բարդ համակարգում։

 Դասընթացի Ձևաչափ։ Դասընթացը լինելու է ինտերակտիվ՝ տեսական և գործնական աշխատանքների համատեղումով։

Տևողություն։ Հինգ օր՝ Հոկտեմբերի 8, 9, 13, 14, 15

 Հոկտեմբերի 8-«Վրաստանի տարանցիկ կարգավորումները, նոր համակարգված տարանցիկ համակարգ» (դասընթացավարներ` Իրակլի Ծիկորիձե, Գիորգի Չիտաձե)

 Հոկտեմբերի 9-«Արտահանում ԵՄ երկրներ, ԱՄՆ և Կանադա» (դասընթացավարներ` Իրակլի Ծիկորիձե, Գիորգի Չիտաձե)

 Հոկտեմբերի 13-«Արտահանման ռազմավարություն, արտահանման միջազգային ստրատեգիաներ հայ արտահանողների համար» (դասընթացավարներ` Էդգար Հովհաննիսյան, Տիգրան Ղազարյան)

 Հոկտեմբերի 14-«Արտահանման թույլտվություններ և մաքսային ընթացակարգեր» (դասընթացավարներ` Լիլիթ Մովսիսյան, Տիգրան Մնացականյան)

 Հոկտեմբերի 15-«Արտահանում Չինաստան և Կենտրոնական Ասիայի երկրներ» + գործնական (դասընթացավար` Սերգեյ Մոյսիենկո)

Մասնակցություն։ Դասընթացի մասնակցություն կարող եք ունենալ՝ ընտրելով մեկ կամ մի քանի թեմա։

Դասընթացավարներ։ https://www.flipbookpdf.net/web/site/d981b7744c22af438ace4088d82bcfa627c89011FBP27196252.pdf.html

 Գրանցման հղում՝ https://forms.gle/DXX5WBeY43sJNVmZA