ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
4 հունվարի 2023

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐ

ԱՅՍՕՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 31-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է

ՀՀ մաքսային համակարգը ստեղծվել է 1992թ. հունվարի 4-ին:

31-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորել է մաքսային ծառայողներին, կարևորել յուրաքանչյուրի ներդրած ջանքերը՝ մաքսային ծառայության կայացման, ինչպես նաև տնտեսական անվտանգության պաշտպանության գործում:  Կոմիտեի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ համատեղ ջանքերով 2022 թ. ընթացքում համակարգում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ` միաժամանակ ընդգծելով մարտահրավերներին դիմագրավելու, համակարգի առջև դրված խնդիրները հետագայում ևս համատեղ աշխատանքով արդյունավետ և հաջողությամբ լուծելու կարևորությունը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով մաքսային ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՊԵԿ գերատեսչական պարգևներով, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» կրծքանշանով և «Մաքսային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալով: ՊԵԿ նախագահի հրամանով, պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար, մի շարք աշխատակիցների շնորհվել են արտահերթ հատուկ կոչումներ և հայտարարվել է «Շնորհակալություն», որոնց թվում են նաև ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի աշխատակիցները: