ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Շահութահարկ 03.04.2023

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023թ-ի ապրիլի 3-ին, 5-ին, 10-ին, 12-ին, 17-ին և 18-ին (ժ 18:30-21:00) կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարում կատարել և գրանցվել մինչև 2023թ-ի ապրիլի 3-ը ներառյալ:

Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Ապր 3 - 18 Ապր
ք. Երևան, Ահարոնյան 12/3
Շահութահարկ 03.04.2023
68,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
6 Թեմա | 15 Ժամ
  • Թեմա 1
    18:30-21:00
    ▪ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները,
    ▪ շահութահարկով հարկման օբյեկտը, հարկման բազան,
    ▪ եկամուտների և ծախսերի հաշվառման եղանակները,
    ▪ շահութահարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանները,
    ▪ շահութահարկի հաշվարկման դրույքաչափերը,
    ▪ շահութահարկի կանխավճարների հաշվարկման կարգը,
    ▪ շահութահարկի գումարի հաշվարկման կարգը,
    ▪ շահութահարկի արտոնությունները:
  • Թեմա 2
    18:30-21:00
    ▪ անհատույց ստացված ակտիվներ, ներված պարտավորություն,
    ▪ անշարժ գույքի հետ կապված գործարքների մասով առանձնահատկություններ,
    ▪ շահաբաժիններ
    ▪ անհուսալի կրեդիտորական պարտքեր,
    ▪ միջնորդական գործունեության մասով եկամտի որոշման առանձնահատկություններ,
    ▪ գույքագրման ժամանակ հայտնաբերված գույքի ավելցուկի հաշվառման առանձնահատկությունները,
    ▪ այլ եկամտի տեսակները,
    ▪ եկամուտ չհամարվող տարրերը:
  • Թեմա 3
    18:30-21:00
    ▪ծախսերը հիմնավորող փաստաթղթերը,
    ▪ ծախսերի նվազեցման սահմանափակումները,
    ▪ գործուղման ծախսերը,
    ▪ ամորտիզացիայի հաշվարկման կարգը,
    ▪ լիզինգով գույքի տրամադրման գործարքի մասով շահութահարկով հարկման առանձնահատկությունները,
    ▪ կապիտալ և ընթացիկ ծախսերը,
    ▪ կորուստները,
    ▪ անհուսալի դեբիտորական պարտքերը,
    ▪ այլ ծախսերն ու նվազեցումները,
    ▪ ծախսերի նվազեցման կարգը,
    ▪ ծախս չհամարվող տարրերը:
  • Թեմա 4
    18:30-21:00
    ▪ ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը,
    ▪ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության շահութահարկով հարկման առանձնահատկությունները,
    ▪ առանց մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության շահութահարկով հարկման առանձնահատկությունները,
    ▪ ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտները,
    ▪ հարկային գործակալի կողմից շահութահարկը հաշվարկելը և պահելը:
  • Թեմա 5
    18:30-21:00
    ▪ՀՀ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կրկնակի հարկման բացառումը,
    ▪ ՀՀ ռեզիդենտության տեղեկանքի տրամադրման կարգը,
    ▪ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կրկնակի հարկման բացառումը,
    ▪ ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքի տրամադրման կարգը,
    ▪ ՀՀ և այլ պետությունների միջև գործող կրկնակի հարկման համաձայնագրերը,
    ▪ Ոչ ռեզիդենտի ռեզիդենտության տեղեկանքը:
  • Թեմա 6
    18:30-21:00
    ▪ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկը,
    ▪ առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկը,
    ▪ Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկը,
    ▪ Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունները:
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք  նաև

📧  հայտ ուղարկել  trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե) կամ  


🖊  լրացնել մասնակցության հայտ  հետևյալ հղումով՝ https://bit.ly/42mOSlj:

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 844 989  հեռախոսահամարով:

Այլ դասընթացներ
Շահութահարկ Շահութահարկ
Նմբ 11 - 21 Նմբ
Ահարոնյան 12/3
add to favorite Շահութահարկ