ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության, հարկային օրենսդրության առանձնահատկություններ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026թ-ի հուլիսի 9-ին (ժամը 18։30-21։00) և 10-ին (ժամը 18։30-21։45) կազմակերպում է «ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության, հարկային օրենսդրության առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հուլիսի 9-ը ներառյալ և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399)։
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասընթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Ահարոնյան 12/3
ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության, հարկային օրենսդրության առանձնահատկություններ
24,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
2 Թեմա | 5 Ժամ | 45 րոպե
  • Դասընթացավար՝ Աշոտ Միրումյան
    18:30-21:00
    18:30-19:15 Թեմա 5. Ոչ առևտրային կազմակերպությունների (այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների) մասով գործարքների փաստաթղթավորման առանձնահատկությունները
    19:15-20:00 Թեմա 6. Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հարկային հաշվարկների և հաշվետվությունների կազմման և հարկային մարմին ներկայացման առանձնահատկությունները
    Թեմա 7. Ոչ առևտրային կազմակերպությունների որպես ԱԱՀ վճարող հաշվառման և ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության հաշվարկման առանձնահատկությունները
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 8. Սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների ԱԱՀ-ով հարկման առանձնահատկությունները,
    Թեմա 9. Ոչ առևտրային կազմակերպությունների մասով հարկային արտոնությունները
  • Դասընթացավարներ՝ Հրաչուհի Ջաբաղյան և Արման Ղազարյան
    18:30-21:45
    18:30-19:15 Թեմա 1. Հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ոլորտում կատարված փոփոխություններ
    19:15-20:00 Թեմա 2. Ի՞նչպես գործող կանոնակարգումներին համապատասխան լրացնել և հրապարակել հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվող տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները
    20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
    20:15-21:00 Թեմա 3. Հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների կողմից աուդիտի ենթարկման, ժողովների և նիստերի անցկացման կարգը և պահանջները
    21:00-21:45 Թեմա 4. Հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների ընթացիկ գործունեությանը վերաբերող այլ հարցերի ներկայացում
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

 📧 Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև հայտ ուղարկել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին:

  • Կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն-ազգանուն, հեռախոսահամար։
  • Ֆիզիկական անձի դեպքում նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե։


Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 985, 060 844 989 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։

 

Այլ դասընթացներ