ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Ավելացված արժեքի հարկ 12.02.2024

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024թ-ի փետրվարի 12-ին, 14-ին, 16-ին, 19-ին, 21-ին և 23-ին կազմակերպում է «Ավելացված արժեքի հարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց՝ համապատասխան փաստաթղթերի, հաշվարկների լրացման և մի շարք դրույթներին առնչվող գործնական օրինակներով։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2024թ-ի փետրվարի 12-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող այս դասնթացը ներառված է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար նախատեսված միջոցառումների ցանկում։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Փտր 12 - 23 Փտր
Ավելացված արժեքի հարկ 12.02.2024
68,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
6 Թեմա | 15 Ժամ
  • 18:30-21:00
    - Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները
    - Հարկի տեսակները և հարկման համակարգերը
    - Հաշվետու ժամանակաշրջանը
    - Հարկի հաշվարկման կարգը
    - Հարկի հաշվարկման մեթոդները և հաշվառման եղանակները
    - Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները
    - Հարկային արտոնությունները
    - Փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք
    - Համատեղ գործունեության մասնակիցները և հաշվետու մասնակիցը
  • 18:30-21:00
    - Ավելացված արժեքի հարկը
    - Ավելացված արժեքի հարկ վճարողները
    - Հարկային մարմնում հաշվառման կանգնելը
    - Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման առանձնահատկությունները
    - Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման կանգնելը
    - Ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտը
    - Ապրանքի մատակարարման վայրը
    - Ապրանքի մատակարարման պահը
    - Հաշվարկներով օրինակների քննարկում
  • 18:30-21:00
    - Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրը
    - Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պահը
    - Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի անվավեր ճանաչումը
    - Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտումը
    - Հաշվարկային փաստաթուղթը և դրա կազմումը
    - Հաշվարկային փաստաթղթի դուրսգրումը, անվավեր ճանաչումը, չեղարկումը
    - Հաշվարկներով օրինակների քննարկում,
    - Հաշվարկային փաստաթղթերի լրացման, չեղարկման, անվավեր ճանաչման, ճշգրտման օրինակներ
  • 18:30-21:00
    - ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը
    - ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը
    - ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում ներմուծման հարկային հայտարարագրի և անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարության ներկայացման կարգը, ժամկետները,
    - ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների վերադարձի, ոչնչացման դեպքերի իրավական կարգավորումները
    - Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների հետագծելիությունը
    - Հաշվարկներով օրինակների քննարկում,
    - Ներմուծման հարկային հայտարարագրի լրացման օրինակ
    - Անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարության լրացման օրինակ
  • 18:30-21:00
    - Ավելացված արժեքի հարկով հարկման բազան
    - Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները,
    - Ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը
    - Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները
    - Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքները
    - Հաշվարկներով օրինակների քննարկում,
  • 18:30-21:00
    - Պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
    - Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը
    - Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները
    - Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը
    - Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
    - Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկների ներկայացումը
    - ԱԱՀ հաշվարկի լրացման կարգը
    - Հաշվարկներով օրինակների քննարկում
    ԱԱՀ հաշվարկի լրացման օրինակ
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք  նաև

📧  հայտ ուղարկել  trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել  060 844 989  հեռախոսահամարով:

Այլ դասընթացներ
Շահութահարկ Շահութահարկ
Նմբ 11 - 21 Նմբ
Ահարոնյան 12/3
add to favorite Շահութահարկ