ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Ավելացված արժեքի հարկ 07.06.-08.06.

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023թ-ի հունիսի 7-ից 8-ը (ժ 18:30-21:00) կազմակերպում է «Ավելացված արժեքի հարկ» թեմայով դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարում կատարել և գրանցվել մինչև 2023թ-ի հունիսի 7-ը ներառյալ:
Հնս 7 - 8 Հնս
Ահարոնյան 12/3
Ավելացված արժեքի հարկ 07.06.-08.06.
24,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
2 Թեմա | 5 Ժամ
  • 18:30-21:00
    Թեմա 1. Հարկային հաշիվների չեղյալ, անվավեր ճանաչման և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման առանձնահատկությունները
    Թեմա 2. Ծառայությունների մատուցման, ապրանքների մատակարարման վայրի որոշման առանձնահատկությունները
    Թեմա 3. ԱԱՀ վճարողների հաշվառման առանձնահատկությունները
    Թեմա 4. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման և արտահանման մասով առանձնահատկությունները
    Ընդմիջում
    Թեմա 5. ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները
  • 18:30-21:00
    Թեմա 6. Հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերի դեպքում ավելացված արժեքի հարկի հարկման բազայի և հարկային հաշիվների դուրս գրման հետ կապված առանձնահատկությունները,
    Թեմա 7. Հարկային հաշիվների, ինչպես նաև մատակարարի անունից (ինքնահաշիվ) հարկային հաշիվների և ճշգրտող հարկային հաշիվների դուրս գրման առանձնահատկությունները, այդ թվում՝ արտարժույթով կատարված գործարքների դեպքում
    Թեմա 8. Ավելացված արժեքի հարկից ազատված և զրոյական դրույքաչափերով հարկվող գործարքների գծով կատարված փոփոխությունները, այդ թվում՝ ծառայությունների մատուցման վայրի որոշման առանձնահատկությունները,
    Թեմա 9. Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) կարգը և դրանց հետ կապված առանձնահատկությունները
    Ընդմիջում
    Թեմա 10. Պարտավորությունների և հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը և առանձնահատկությունները, այդ թվում՝ հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում
Լրացուցիչ տեղեկատվություն

Կարող եք հայտ (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե) ուղարկել նաև trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին:

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Այլ դասընթացներ
Շահութահարկ Շահութահարկ
Նմբ 11 - 21 Նմբ
Ահարոնյան 12/3
add to favorite Շահութահարկ