Թվային ֆինանսներ, բլոկչեյն և կրիպտոակտիվներ
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026թ-ի հունիսի 5-ին (ժամը՝ 18։30-21։00) կազմակերպում է «Թվային ֆինանսներ, բլոկչեյն և կրիպտոակտիվներ» թեմայով 1-օրյա դասընթաց։
Դասընթացն hամադրում է տեսական գիտելիքն ու գործնական օրինակները։ Այն հնարավորություն է տալիս քննարկումների և ժամանակակից կրթական մեթոդների կիրառման միջոցով ոչ միայն հասկանալ թվային ֆինանսների հիմունքները, այլև պատկերացնել դրանց կիրառությունը իրական միջավայրում։
Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են կողմնորոշվել թվային ֆինանսների արագ զարգացող ոլորտում։ Կարող են մասնակցել ինչպես սկսնակները, այնպես էլ այն մասնագետները, ովքեր ցանկանում են արդիականացնել իրենց գիտելիքները։
Արդյունքում մասնակիցները կկարողանան՝
• Ձևավորել հստակ պատկերացում թվային ֆինանսների ժամանակակից դերի մասին
• Բացատրել բլոկչեյնի հիմնական տրամաբանությունը և աշխատանքի սկզբունքները
• Տարբերակել կիրպտոակտիվների տեսակները
• Գնահատել թվային ֆինանսների ազդեցությունը տնտեսության և բիզնես միջավայրի վրա
• Հասկանալ դրանց կիրառման ոլորտները (հաջող դեպքեր), հնարավորություններն ու սահմափակումները
• Իմանալ ոլորտի անվտանգության կարևոր սկզբունքները և պատկերացնել ապագա միտումները

Ահարոնյան 12/3
16,000
AMD
Նկարագրություն
1 Թեմա | 2 Ժամ | 30 րոպե
-
18:30-21:0018:30-19:00 Թեմա 1. Ներածություն: Թվային ֆինանսների դերը և զարգացումը:
19:00-19:30 Թեմա 2. Բլոկչեյնի հիմունքներ: Ի՞նչ է այն և ինչպես է աշխատում:
19:30-20:00 Թեմա 3. Կրիպտոակտիվներ: Տեսակները և կիրառությունը:
20:00-20:15 Ընդմիջում (սրճդադար)
20:15-21:00 Թեմա 4. Հնարավորություններ և ռիսկեր: Կիրառությունը և ապագայի միտումները:
Լրացուցիչ տեղեկատվություն
Դասընթացը հասանելի է առկա կամ առցանց տարբերակով։
Դասընթացները տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի հունիսի 5-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին։