Մայիս Մարգարյանը Հայաստանում Excel-ի և տվյալների վերլուծության առաջատար փորձագետներից է, «Excelist» ուսումնական կենտրոնի հիմնադիրը։ Նա մասնագիտացած է Excel-ի, SQL-ի, Power BI-ի և տվյալների վերլուծության ոլորտներում՝ իր գործունեությունը կենտրոնացնելով գիտելիքի փոխանցման, գործնական հմտությունների զարգացման և մասնագիտական համայնքի ձևավորման վրա։
Մայիս Մարգարյանը ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում դասավանդում է 2020 թվականից։ Նա ունի ավելի քան 12 տարվա դասավանդման և թրեյնինգների կազմակերպման փորձ՝ աշխատելով ինչպես անհատների, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների հետ, այդ թվում՝ բանկային, հեռահաղորդակցության և պետական ոլորտների կազմակերպությունների։
Որպես «Excelist» ուսումնական կենտրոնի հիմնադիր՝ նա նպաստում է տվյալների վերլուծության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը, բարդ տեխնիկական խնդիրների պարզեցմանը և մասնագետների միջև համագործակցության ու փոխօգնության մշակույթի ձևավորմանը։ Իր գործունեության ընթացքում նա ուսուցանել է ավելի քան 5000 ուսանողի տարբեր ոլորտներից։
Մայիս Մարգարյանը ստեղծել ու զարգացրել է մասնագիտական ակտիվ համայնքներ սոցիալական ցանցերում։