Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում/վերապատրաստում
Համաձայն մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման կարգի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու նպատակով տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում է քննություն:
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների և վերապատրաստման դասընթացների անցկացման տարեկան ժամանակացույցը հետևյալ գրաֆիկով՝
- Որակավորման 1-ին քննությունը՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա երկրորդ կեսին
- Որակավորման 2-րդ քննությունը՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին կեսին
- Վերապատրաստման դասընթացը՝ յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԱՐԵԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԻՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ:
Գործընթաց
Յուրաքանչյուր քննության անցկացումից առաջ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում կազմակերպվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների նախապատրաստական դասընթաց՝ 60 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ժամը՝ 45 րոպե)։
Քննությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները, ովքեր մասնակցել են նախապատրաստական դասընթացին։
Դասընթացի բոլոր դասաժամերի առնվազն 95%-ին ներկա գտնված անձանց թույլատրվում է մասնակցել քննությանը:
Դասընթացի ծրագրին ծանոթանալու համար՝ անցնել հղումով։
Քննությունն անցկացնում է Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծած հանձնաժողովը դասընթացի ավարտից ոչ շուտ քան 5-րդ և ոչ ուշ քան 15-րդ աշխատանքային օրը:
Քննության կարգը
Քննությունն անցկացվում է երկու փուլով՝
- համակարգչային թեստավորում,
- մաքսային գործառնությունների իրականացման էլեկտրոնային համակարգերի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հմտությունների գնահատում:
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 80 րոպե ժամանակ։
Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն 90%-ին ճիշտ պատասխանելու դեպքում: Քննությունը դրական հանձնած է համարվում այն մասնակիցը, ով հաղթահարել է երկու փուլերի անցողիկ շեմը։
Առաջիկա վերապատրաստման դասընթաց
«Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում» թեմայով առաջիկա դասընթացը կանցկացվի 2026թ․-ի նոյեմբերի 18-ից 27-ը (ժամը՝ 09։45 -15։30), իսկ թեստավորումը՝ դեկտեմբերի 7-ին։
Դասընթացի վայրը՝ ք. Երևան, Իսակով 10, ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի ուսումնական լսարաններ։
Թեստավորման անցկացման վայրը՝ ք. Երևան, Կոմիտաս 35, ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի ուսումնական լսարաններ։
Մասնակցության վճարներ
Դասընթացի արժեքը կազմում է 96 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն:
Դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ է վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585-ին (ՀՎՀՀ 00107399)։
Դասընթացին մասնակցության հայտ
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը՝ անցնելով հետևյալ հղումներով մինչև 2026թ-ի նոյեմբերի 13-ը, ժամը 18:00․
- Ֆիզիկական անձանց համար՝ Լրացնել հայտը
- Կազմակերպության ներկայացուցիչների համար՝ Լրացնել հայտը
Ուշադրություն․ Նույն կազմակերպությունից մի քանի մասնակիցների մասնակցության դեպքում անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնակցի համար ներկայացնել առանձին հայտ։
Դասընթացի ծրագրին ծանոթանալու համար՝ անցնել հղումով։
* Ծանոթագրություն․ Դասընթացի անցկացման ժամանակահատվածի, գրաֆիկի, վայրի և պայմանների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև քննության անցկացման օրվա, ժամի և վայրի, նախատեսված հարցերի շրջանակի, դասընթացին և քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում են Կոմիտեի պաշտոնական կայքէջում` դասընթացի մեկնարկից առնվազն 20 օր առաջ, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կայքէջում և սոցիալական ցանցերի էջերում:
Lրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 844 968, 060 844 989 հեռախոսահամարներով։