Ուսումնական կենտրոնը մասնակցեց Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի աշխատանքի տոնավաճառին
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը նոյեմբերի 15-ին մասնակցեց Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի հոբելյանական 20-րդ աշխատանքի տոնավաճառին:
Միջոցառմանը կազմակերպություններին ողջունելու էր եկել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին:
Տոնավաճառի ընթացքում հարյուրավոր ուսանողներ հնարավորություն ունեցան ծանոթանալ Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքի ընդունման կարգին, մասնագիտական զարգացման ուղիներին և աշխատանքի առավելություններին։
Ուսանողներին ներկայացվեց Պետական Եկամուտների Կոմիտեի առանձնահատկությունները՝ մասնավորապես աշխատավայրի կայունությունն ու ապահովությունը, և աշխատակիցների շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունները:
Այսպիսի միջոցառումները մեկ անգամ ևս վկայում են, որ Պետական եկամուտների կոմիտեն թափանցիկության հստակ գործիքակազմով ներգրավում է երիտասարդ մասնագետների, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության զարգացման և տնտեսական կայունության գործում: