ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
5 մայիսի 2024

Ռենտգեն պատկերների /X-ray image/ վերլուծություն» թեմայով դասընթաց

  Համաշխարհային մաքսային կազմակերպության և Պետական եկամուտների կոմիտեի շարունակական արդյունավետ համագործակցության շնորհիվ ապրիլի 29-ին, 30-ին և մայիսի 3-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Ռենտգեն պատկերների /X-ray image/ վերլուծություն» թեմայով դասընթաց` Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների համար:

     Դասընթացը վարեցին ՀՄԿ փորձագետներ Կլաուս Հիմոլերտն և Տեհնո Սոփանեն: Հրավիրված մասնագետները կիսվեցին իրենց աշխատանքային փորձով և հմտություններով, ինչպես նաև ներկայացրեցին մաքսային գործառնություններում «Ոչ ներխուժող ստուգմանն» առնչվող ՀՄԿ գործիքակազմի և նախաձեռնությունների  ներդրման, ինչպես նաև «Նյութական խտրականության» և «Վտանգի ավտոմատ ճանաչման» ծրագրերը: Քննարկվեցին  ռենտգեն պատկերների վերլուծության տարբեր մոտեցումներ և գործիքներ, առանձնահատուկ անդրադարձ կատարվեց ռադիացիոն անվտանգության նորմերին:

   Մասնակիցները այցելեցին նաև մաքսային պահեստ և կատարեցին գործնական աշխատանք ռենտգեն սարքավորումներով: Պատկերների վերլուծությունը, առանձին դեպքերի ուսումնասիրությունը, քաղված դասերի ակնարկումը նպաստելու են մասնակիցների կողմից ձեռքբերված գիտելիքների  և համապատասխան հմտությունների արհեստավարժ կիրառմանը՝ մասնագիտական գործառույթները սահմանային կետերում իրականացնելու ընթացքում: