Microsoft exel թեմայով դասընթաց
Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության և ստւգումների վարչության նախաձեռնությամբ ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում վարչության աշխատակիցների համար կազմակերպվել է «Microsoft exel» թեմայով դասընթաց: Վարչության ռազմավարությունը ուղղված է աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ուսումնական նոր կարիքների բացահայտմանն ու վերջիններիս լուծումներ գտնելուն, որը համակարգում ձևավորում է մասնագիտական պատրաստվածության և նպատակասլացության օրինակելի մշակույթ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Microsoft exel ծրագիրը մասնակիցների համար ամենօրյա աշխատանքային գործիք է հանդիսանում ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, ապա տվյալ թիրախային խմբի համար շարունակվում է ծրագրի փուլային ուսուցումը՝ արագ ու արդյունավետ որոշումների կայացմանը նպաստելու և տվյալների վերլուծության գիտելիքների լավարկման նպատակներով: Որպես դասընթացավար կենտրոնը շարունակում է համագործակցությունը աշխատանքային լսարանում արդյունավետ մթնոլորտ ձևավորող, թիրախային խմբի բարձր գնահատականին արժանացած հմուտ մասնագետ՝ «Excelist» կազմակերպության տնօրեն Մայիս Մարգարյանի հետ: